09:14 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (71)
689 0 0

Իսկ ո՞վ է ասել, որ «Մայրաքաղաքային» աղցանն ու խոզի բուդը պարտադիր պետք է տեղ գտնեն ամանորյա սեղաններին։ Դրանք հայկական ավանդական կերակրատեսակների ցանկում չկան։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մենք այն երջանիկ ազգերից ենք, որ պահպանել ենք մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը։ Լինի եկեղեցական, թե ժողովրդական տոն, մենք միշտ գիտենք` ինչ մատուցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նա նշեց, որ Հայաստանում երեք անգամ փոփոխվել է Ամանորը նշելու օրը։ Սկզբում այն տոնել են մարտի 21–ին, այնուհետև օգոստոսի 11-ին`«Նավասարդ» անունով, և արդեն տարիներ շարունակ Նոր տարին նշվում է հունվարի 1–ին։

«Չնայած օրացուցային փոփոխություններին, Ամանորի ավանդական կերակրատեսակները պահպանվել են։ Օրինակ` «Նավասարդի հարիսան», որը հայտի է նաև Քեշկեկ անունով, պատրաստում են գառան մսից և ի տարբերություն սովորական հարիսաների` չեն խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, և պատերազմներ չլինեն»,–ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով` ամանորյա սեղանին իր ուրույն տեղն ունի նաև Կճախաշը (հանրության շրջանում հայտնի է երեխաների ատամհատիկի արարողությունից), որը պատրաստելու համար օգտագործում են լոբի, սիսեռ, ձավար, եգիպտացորեն։ Այն դրվում է տոնական սեղանին, որպեսզի գալիք տարում առատ բերք լինի։

Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը

Ամանորի ավանդական սեղաններին, ըստ խոհարարի, պետք է անպայման տարեհաց լինի, որի պատրաստման ժամանակ խմորի մեջ մետադրամ են թաքցնում, և ում բաժին է ընկնում մետաղադրամը, տարին նրա համար ամենահաջողն է լինում։

«Պարտադիր են տոլմաները, կճախաշը, տարեհացը, և իհարկե` աղցանները»,–ասաց Մամուլյանը։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

Նրա խոսքով` հայկական խոհանոցում Ամանորի սեղանի խորհրդանիշներից մեկը դարձած «Մայրաքաղաքային» աղցանը չկա։ Գոյություն չունի նաև խոզի ազդրը. հայկական ամանորյա սեղանին դրա փոխարեն պետք է լցոնած հնդկահավ լինի։

Մամուլյանը ողջունում է Ամանորին ճոխ սեղաններից հրաժարվելու գաղափարը։ Ասում է` եթե մենք պահպանեինք մթերքներ պաշարելու սովորությունը, ապա տանը չրեղեն, չորացրած բանջարեղեն, բաստուրմա, մսեղեն և ընդեղեն կունենայինք, և Ամանորն այսքան ծանր ֆինանսական բեռ չէր դառնա։

թեմա:
Նոր տարի (71)

Ըստ թեմայի

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան
Լավաշի ու հարիսայի վեճին զուգահեռ Սաուդյան Արաբիայում հայկական խոհանոցի բում է նկատվում
Հարիսա, խաշ և տոլմա. Սան Ֆրանցիսկոն ծանոթանում է հայկական խոհանոցին
թեգերը:
ավանդույթ, հայեր, Հայաստան, Սեդրակ Մամուլյան, տոնածառ, Ամանոր

Գլխավոր թեմաներ