21:02 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան հնարավոր կլինի ներկրել ավելի բարդ ու ավելի թղթատար ընթացակարգերով։ ՊԵԿ–ը մեկնաբանել է նոր կարգը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով տրանսպորտային միջոցները Հայաստան կարելի է ներմուծել մաքսային 2 ընթացակարգով` «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առաջինի դեպքում ներմուծողը պետք է դիմումին կից ներկայացնի նաև ղեկի տեղափոխման ծառայությունների մատուցման պայմանագիրն ու համապատասխան ծախսերի հաշվարկը։ Ընդ որում, այդ դեպքում թույլտվությունը կարելի է ստանալ թե՛ մինչև մաքսային տարանցումը, թե՛ դրանից հետո։

Թույլտվությունը ստանալուց հետո էլ ներկրողը պետք է հայտարարագիր ներկայացնի, և միայն դրանից հետո մաքսատանը կիրականացվի բացթողումը։

Ի դեպ, այս դեպքում ղեկի փոփոխությունից հետո էլ ներկրողը պետք է ներկայացնի արդեն է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր:

Իսկ երկրորդ` «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելու դեպքում ավտոմեքենաներն առայժմ կմաքսազերծվեն 2019 թ–ի դրույքաչափերով, եթե հայտարարատուն վստահ է, որ աջ ղեկի փոփոխությունը կարող է իրականացնել հայտարարագրի գրանցման օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Այս ընթացակարգի դեպքում ևս ներմուծողը պետք է ներկայացնի մաքսային նախնական հայտարարագիր, դիմում, դիմումին կից`ղեկի տեղափոխման վերաբերյալ ծառայությունների մատուցման պայմանագիր և հաշվարկ։

Եթե ներկրողը չհասցնի ավտոմեքենայի ղեկը տեղափոխել ու ավարտել մաքսային ձևակերպումները 30 օրվա ընթացքում, ապա ավտոմեքենան կմաքսազերծվի 2020 թվականին գործող մաքսատուրքի նոր դրույքաչափերով։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ մտավ աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։ Մշակված փոխզիջման հիման վրա որոշվեց աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք էին բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Դեկտեմբերի 5-ին կառավարությունը որոշեց թույլ տալ, որ աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծվեն Հայաստան` պայմանով , որ ղեկի տեղափոխումն իրականացվի ՀՀ տարածքում, մինչ ավտոմեքենայի շահագործումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը մեկնաբանեց նրանով, որ երբ ՀՀ կառավարությունն ընդհանրապես արգելել էր աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը, ՀՀ քաղաքացիները ստիպված Վրաստանի տարածքում տեղափոխում էին ղեկը, դրա համար այդ երկրի տարածքում մեծ գումարներ ծախսում ու նոր ներկրում Հայաստան` որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենա։

Ըստ թեմայի

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ
Ինչպես հաշվել հունվարի 1-ից Հայաստան ներկրվող ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը. տեսանյութ
Մեքենաների հոսքի պատճառով տեխանձնագրերը վերջացել են. ՃՈ ղեկավարի պարզաբանումները
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ավտոմեքենա, Հայաստան

Գլխավոր թեմաներ