09:37 29 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Երևանի քաղաքապետի տեղակալի ստորագրած 70–ից ավելի իրավական ակտերը, Խաժակյանի մեկնաբանմամբ, իրավական ուժ չունեն։ Դրանք կարող էր ստորագրել նաև Մարությանի վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանն այս պահին ՀՔԾ–ում է։ Նա քննչական մարմին է բերել մի փաստաթուղթ, որտեղ, ըստ իրեն, ներկայացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի`պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մասին վկայող փաստեր։

«Սա մի շատ հետաքրքիր փաստաթուղթ է, որը բացահայտ վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ–ինչ պատճառներից ելնելով` իրականում չի նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտերն առ ոչինչ են»,–ՀՔԾ–ում լրագրողներին ասաց Խաժակյանը։

Առավել պատկերավոր լինելու համար Խաժակյանը նշեց, որ արդյունքը նույնը կլիներ, եթե այդ որոշումները ստորագրեր, ասենք, Հայկ Մարությանի վարորդը կամ ցանկացած այլ անձ։

Մարությանը հրաժարվե՞լ է իր նախընտրական խոստումներից. Խաժակյանը վստահ է` օրենք է խախտվում

Խաժակյանի ներկայացրած փաստաթուղթը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանի` դեկտեմբերի 2-ին գրած զեկուցագիրն է` ուղղված Մարությանին։ Դրանով Խաչատրյանը հայտնում է, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի ԺՊ–ի լիազորությունները չի դրել Հայկ Սարգսյանի վրա։

«Ուրեմն, Վահե Խաչատրյանը քաղաքապետին ուղղված իր զեկուցագրում ասում է. «Ելնելով վերը նշված հանգամանքներից, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ կամ որոշմամբ, վերահաստատել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունած կարգադրություններն ու որոշումները և այդ որոշումների հետ դիմումների ներկայացման դեպքում, շտկել փաստաթղթերը»։

«Հայցում եմ իմ գործընկերների ներողամտությունը». Խաժակյանը` նախորդ շաբաթվա սկանդալի մասին

Իրավական առումով` սա նույնիսկ աճպարարություն չէ, այլ ոտքերը սրբել է մեր իրավական համակարգի վրա։ Որովհետև եթե ասում ես վերահաստատել, ուրեմն ընդունում ես որ դա չունի իրավաբանական ուժ, իսկ քաղաքապետն էլ չունի վերահաստատելու իրավունք»,– ասաց Խաժակյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով, Հայկ Սարգսյանի ստորագրած փաստաթղթերի շարքում եղել են Երևանի բյուջեի վերաբաշխման, ինքնակամ կառույցների օրինականացման, շինարարության թույլտվությունների մասին փաստաթղթեր։

Արդյունքում Խաժակյանը պահանջում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ինքնիրավչության փաստերով քրեական գործեր հարուցել, քանի որ Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումները ստորագրել է դրա իրավունքը և իրավական հիմքը չունենալով։

Իր բերած փաստերով քրեական գործ չհարուցելու միակ տարբերակը, Խաժակյանի մեկնաբանմամբ, կարող է լինել քաղաքական որոշումը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը facebook-ում կատարած գրառմամբ արձագանքել է Խաժակյանի նոր բացահայտմանը` նշելով, որ նա ուշացել է, ու նրա բերած փաստաթուղթն արդեն ՀՔԾ–ում է։

«Նման ճոխություն թույլ չեմ տա քաղաքային իշխանությանը». Խաժակյանը` իր հետագա քայլերի մասին

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ եւ դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ Պարոն Խաժակյանը լրագրողների հետ զրույցից հետո մտավ ՀՔԾ, իր խոսքով, իր այդ բացահայտած փաստաթուղթը վարույթն իրականացնող պաշտոնյային ներկայացնելու։ Տեղեկացնում եմ հանրությանն ու պարոն Խաժակյանին, որ նա ուշացել է՝ նույն փաստաթուղթը ՀՔԾ նույն պաշտոնյային նախօրեին ներկայացրել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ անձամբ»,– գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Դավիթ Խաժակյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որով քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել էր իր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին`իր գործուղման մեջ լինելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին։ Ավելի ուշ քաղաքապետարանը հերքեց այս փաստաթղթում նշված փաստերը` նշելով, որ դա աշխատանքային փաստաթուղթ է եղել։

Ըստ թեմայի

Խաժակյան. «Շարունակելու եմ նույն գիծն ու զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»
Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու
Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանու կազմում. ԼՀԿ–ն բացատրել է իր որոշումը
Դավիթ Խաժակյանը կգնա՞ հարցաքննության
թեգերը:
փաստաթուղթ, Հայկ Մարության, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Երևան, ավագանի, Հայաստան, Դավիթ Խաժակյան

Գլխավոր թեմաներ