00:00 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

2019թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ ՀԿԵ–ում բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3, արտահանումը՝ 25, ներմուծումը՝ 12,5, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%–ով:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. 2019 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 73 միավոր: Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: Ամփոփելով 2019 թվականի աշխատանքի արդյունքները` այս մասին այսօր` դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, որն ավելացել է 1,5%՝ մինչև 1537 տոննա, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունները:

Վալկոն նշել է, որ ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել է բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքները:

Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 3,2 մլն տոննա, ինչը 11,1%–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, բեռնաշրջանառությունն ավելացել է 17,3, արտահանումը՝ 25, ներմուծումը՝ 12,5, իսկ տեղական բեռնափոխադրումները՝ 6,9%–ով:

ՀԿԵ–ին հանձնված պետական գույքն օտարվել է կառավարության որոշման պահանջների խախտմամբ

Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ձեռքբերումների շարքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, մասնավորապես, Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկրորդ արագընթաց գնացքի աշխատանքի մեկնարկը, Ղալթախչի երկաթուղային կայարանի վերակառուցումը, որին ուղղվել է 60 մլն դրամ:

2020 թվականին կարևորագույն խնդիրներից Վալկոն առանձնացրել է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, բյուջետային համակարգի և աշխատանքային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, բեռնա և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը:

«Այդ նպատակների կատարումը կախված կլինի մեզանից յուրաքանչյուրից: Մենք շարժվում ենք դեպի զարգացում: Երկաթուղայիններին մաղթում եմ լավատեսություն, արդյունավետ աշխատանք, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն»,-ասել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Այնուհետև Սերգել Վալկոն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևներ է հանձնել երկաթուղու մի շարք աշխատողների:

«Կարմիր Բլուր» կայարանի, ուղևորատար գնացքների զննման տեխկետի, «Ախթալա» քարշային ենթակայանի, «Արմավիր» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի անձնակազմերին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և էսթետիկայի ձեռնարկություն» պատվավոր կոչումները:

ՌԵ–ն հույս ունի կառուցողական լուծում գտնել ՀԿԵ–ի շուրջ ծագած վիճելի հարցերում

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կողմերի փոխադարձ համաձայնությամբ կազմում է 30 տարի, և ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

«Օրակարգում պայմանագիրը խզելու հարց չկա». փոխվարչապետը` ՀԿԵ-ի հետ աշխատանքների մասին
Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը
ՀԿԵ–ն գործադուլ արած մեքենավարներին ներում է, բայց վերջին անգամ
Ինչու են ՀԿԵ մեքենավարները մեկնել Ռուսաստան
թեգերը:
ուղևոր, Հայաստան, Սերգեյ Վալկո, Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)

Գլխավոր թեմաներ