00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայոց բանակը միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ». Տոնոյան

© Photo / official site of the Prime minister of RAМинистр обороны Давид Тоноян на торжественном мероприятии, посвященном 25-летию формирования Военного университета имени Вазгена Саркисяна (21 декабря 2019).
Министр обороны Давид Тоноян на торжественном мероприятии, посвященном 25-летию формирования Военного университета имени Вазгена Саркисяна (21 декабря 2019). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տոնոյանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ, ասված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձում։

Նախարարի համար տարվա ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։

Премьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա
ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

«Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձևում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետևաբար մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» և «ինչո՞վ անել» շատ կարևոր հարցադրումների պատասխանները փնտրելիս»,–ասված է նախարարի ուղերձում։

Տոնոյանը մի շարք կարևոր հարցապնդումներ է անում` ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքներին, թե՞ նրանցից ցանկացած պահի նաև հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։

ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում

Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։

Ինչպիսի՞ն պետք է լինի այդպիսի խնդիրներ իր առջև դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները և այլն։

Пресс-конференция начальника Генштаба ВС Армении Артака Давтяна по итогам года (26 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի թիվը. Արտակ Դավթյան

«Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը»,–ասված է Տոնոյանի ուղերձում։

Նախարարը նշում է, որ 2019 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այս առումով առավել քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

Փաշինյանը ծանոթացել է ՀՀ ԶՈւ ժամանակակից զինատեսակներին

«Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի և վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանում կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլև մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձևով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան...»,–ասել է Տոնոյանը։

Հայաստանը 2022–2023 թթ–ին ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի

Վերջում նա շնորհավորել է բոլոր ծառայողներին տոների առթիվ և մաղթել, որ 2020-ը նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով:

Լրահոս
0