18:11 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
494 0 0

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորները հորդորում են Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներն իրավասու մարմիններին հորդորում են քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։ 

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,–ասվում է ՍԴ դատավորների հայտարարության մեջ:

Դատավորները նշել են, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում են բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը: Հայտարարության տակ ստորագրել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը և Ֆելիքս Թոխյանը։ Բացակայում է միայն ՍԴ դատավորներից մեկի` Վահե Գրիգորյանի ստորագրությունը։ 

Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան

Դեկտեմբերի 27–ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար քրեական գործով 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Թովմասյանին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Քանի որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը, ուստի ՀՀ գլխավոր դատախազի դեկտեմբերի 26–ի որոշմամբ` Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի համար է նա մեղադրվում. ՀՔԾ
Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին
Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան
«Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում». Թովմասյան
թեգերը:
Դատավոր, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ