14:35 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1957 0 0

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև հավելյալ համաձայնագիր է ստորագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ» ընկերությունը 2020 թվականին կշարունակի գազը Հայաստան մատակարարել հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները ռուսական գազը Հայաստանի Հանրապետություն մատակարարելու մասին հավելյալ համաձայնագիր են ստորագրել։

«2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին կպահպանվի 2019 թվականի մակարդակում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն «Գազպրոմ» ՀԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկները:

2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

Ինչու է թանկացել սեղմված գազը. Փաշինյանը պնդում է, որ կառավարությունը չի սխալվել

Ըստ թեմայի

Պետրոսյան. «ՀՀ-ում կան գազի և նավթի պաշարներ, պետք է զբաղվել դրանց արդյունահանմամբ»
Փաշինյանը «գաղտնազերծել» է Պուտինի հետ գազի սակագնի մասին բանակցությունների մանրամասները
Հայաստանը ծրագրում է Թուրքմենստանից գազ գնել Իրանի օգնությամբ
թեգերը:
գազի սակագին, գազ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ