09:48 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
264 0 0

Բացի մեր երկրի այցեքարտը համարվող զբոսաշրջային հայտնի վայրերից, պարբերականն անդրադարձել է նաև հայկական լավաշին ու կոնյակին` վերջինն անվանելով Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի խմիչքներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Նրանց համար, ովքեր նոր տպավորություններ են փնտրում, բրիտանական Telegraph պարբերականը հանգստի համար անսովոր 7 վայրերի ցանկ է առանձացրել։ Ցանկի ամենասկզբում Հայաստանն է։

«Ամենատարբերվող, յուրօրինակ քրիստոնեական կառույցներից մի քանիսը զարդարում են հիասքանչ Հայաստանը։ Դրանցից է Հաղպատը` 10-րդ դարի լեռնային վանքը, և աշխարհում ամենահին քրիստոնեական տաճարը` Էջմիածինը, որը գտնվում է կենսուրախ և մշակութային մայրաքաղաք Երևանի ճանապարհին»,– գրում է պարբերականն ու շարունակում պատմել Հայաստանի այցեքարտը համարվող զբոսաշրջային վայրերի մասին։

Ամենաշատը ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան. նախարարը թվեր է ներկայացրել

Պարբերականն առաջարկում է մտովի ճամփորդել ժամանակի մեջ ու բացահայտել պահպանված ավանդույթներով Դիլիջան քաղաքը, որն անվանում են «Հայաստանի Շվեյցարիա», հետո էլ հիանալ Սևանա լճի գեղեցկությամբ։ Պարբերականը չի մոռացել նաև հայկական լավաշի ու կոնյակի մասին։

«Դուք նաև կիմանաք, թե ինչպես լավաշ պատրաստել, և կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի խմիչքներից մեկն էր»,– եզրափակում է Telegraph–ը։

Հավելենք, որ հանգստի անսովոր ուղղությունների այս ցանկում են նաև Տիբեթը, Էկվադորը, Գալապագոսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու հարևան Վրաստանը։

Ըստ թեմայի

Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին
Հայաստանը հատուկ պայմաններ կստեղծի չինացի զբոսաշրջիկների համար
Ոչ միայն լավաշ. Հայաստանը ոգեշնչել է Քիմին, որ նոր բիզնես ծրագրեր կյանքի կոչի. տեսանյութ
CNN–ը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում
թեգերը:
Էջմիածին, Երևան, լավաշ, Սևանա լիճ, Սևան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ