21:06 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
379 0 0

Նախորդ տարի մի շարք սպանություններ կատարվեցին, որոնց մասին լսելիս շատերն էին սարսռում։ Sputnik Արմենիան ներկայացնում է 2019–ի աղմկոտ սպանությունները, որոնց բոլոր կատարողները չէ, որ հայտնաբերվել են։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Նախորդ տարվա ընթացքում քիչ չէին ոչ միայն աղմկոտ քրեական գործերը, այլ նաև սպանությունները։ Քրեական հեղինակություններից մինչև ոստիկան` աղմուկ բարձրացված սպանությունների տարածքն ընդգրկուն էր։ Sputnik Արմենիան ներկայացնում է 2019-ի ամենաաղմկոտ սպանությունները։

Նախկին ամուսինն ու նռնակը

Մայիսի 30–ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում նռնակ էր պայթել, որի հետևանքով 54–ամյա տղամարդ էր մահացել։ Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պարզվեց` տան տիկնոջ նախկին ամուսինն էր վիճաբանության ժամանակ երկու նռնակ նետել նախկին կնոջ ու նրա ամուսնու ուղղությամբ։

Դեպքի հետևանքով կնոջ ներկայիս ամուսինը մահացել էր, հիվանդանոց էր տեղափոխվել ոչ միայն արարքը կատարողի նախկին կինը, այլ նաև նրա ընտանիքի անդամները` հղի հարսն ու 1–ամյա երեխա։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նրանց կյանքը։ Ոստիկանությունը հայտնաբերել էր նռնակներ նետած տղամարդուն. նոյեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ նրան կկալանավորեն, գործի նախաքննությունն ավարտվել է։

«Մասիվցի Անդիկը»

2019թ.–ի ամենաքննարկված սպանության դեպքը, հավանաբար, Անդրանիկ Հարությունյանի` քրեական հեղինակություն «Մասիվցի Անդիկի» սպանությունն էր, որը տեղի ունեցավ տարեկեսին` հուլիսի 2-ին։ Անդիկը սպանվել էր Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում։ Նրա սպանության մեջ մեղադրվում է ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության 32-ամյա բնակիչը, որի հանդեպ հետախուզում է հայտարարվել։

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը

«Մասիվցի Անդիկի» սպանությունից ամիսներ անց` նոյեմբերի 13-ի երեկոյան, Մոսկվայի հարավ–արևմուտքում սպանվել էր 40-ամյա հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը։ Լուրեր են պտտվում, որ հենց Բոլյանն է կազմակերպել Անդիկի սպանությունը` գումարային հարցերի պատճառով։ Լուրերը, սակայն, հերքվեցին։

Մայրասպանը

Ամռանը ևս մեկ սարսափելի դեպք էր տեղի ունեցել. հուլիսի 18–ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում 95-ամյա կնոջը ծեծելով սպանել էր նրա 74-ամյա որդին։

Սարսափելի սպանության պատճառը օղին է եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Նա նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ` կալանավորել։ Դեպքի առնչությամբ ավելի ուշ հայտնի դարձավ, որ առաջին անգամը չէ, որ տղամարդը ձեռք է բարձրացնում մոր վրա. նա հաճախ է հարբած վիճակում վիճել մոր հետ։

27-ամյա տղայի դաժան ու անհասկանալի արարքը

Հուլիսի 19-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Երևանում. դանակահարված վիճակում ամուսիններ էին տեղափոխվել հիվանդանոց։ Ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 61-ամյա Անժելա Ք.-ն մահացել էր։

«Նա չէր սպանի». գյումրեցի տղամարդը` 1 տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող հարսի մասին

Այս դեպքը նույնպես բավականին քննարկվեց, քանի որ պարզվեց` ամուսիններին դանակահարողը նրանց 27–ամյա որդին է` Արման Ա.-ն։ Տղան ծնողներին դանակով հարվածներ հասցնելուց հետո նաև ինքն իրեն էր հարվածել։ Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ 27–ամյա տղան բարձրագույն կրթություն էր ստացել արտերկրում, իսկ նրա մայրը բանասիրական գիտությունների դոկտոր էր։ Արման Ա-ն կալանավորվել է։

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանությունը

Նախորդ տարի շատերին էր ցնցել այս լուրը. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04: 00-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայում սպանել էին ոստիկան Տիգրան Առաքելյանին (38 տարեկան), երբ նա գործընկերոջ հետ փորձել էր բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին: Նրան սպանել էին իր իսկ զենքով, իսկ սպանողները 2 եղբայրներ էին` ծնված 2003 և 2001 թթ.:

Ոստիկանները նկատել էին, որ տղաները գողություն են արել, հետապնդել էին նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել էին փախուստի դիմել, որի ժամանակ 16–ամյա տղան հափշտակել էր Տիգրանին ամրակցված զենքը, հարվածել նրա գործընկերոջ գլխին և կրակել Տիգրանի ձախ բազկին։ Ոստիկանին սպանած եղբայրները կալանավորվել են։

17-ամյա տղայի դաժան սպանությունը

Տարեվերջին` դեկտեմբերի 23–ին, Արարատի մարզում ևս մի դաժան սպանություն գրանցվեց։ Այն առավել ազդեցիկ էր,  որովհետև զոհը 17–ամյա անչափահաս պատանի էր։ Նախ կտրել էին նրա`Էդիկ Բեգլարյանի կոկորդը, հետո հարվածել սրտին։ Տղան մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Դեպքից օրեր անց` դեկտեմբերի 23-ին, ոստիկանությունը բացահայտել էր սպանությունը. պարզվեց` անչափահասին սպանողը նույնպես անչափահաս է եղել։ Սպանության կասկածանքով Մասիսի 17-ամյա բնակիչը` Սարգիս Գ.–ն բերման էր ենթարկվել ու կալանավորել։

Ըստ թեմայի

Թեժ վիճաբանություն Զարթոնքում. հիվանդանոց է դիմել 5 անձ, բերման ենթարկվել` 13–ը
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
Հատուկ օպերացիա Երևանում. կան բերման ենթարկվածներ
թեգերը:
ոստիկան, Տիգրան Առաքելյան, Մասիվցի Անդիկ, Վիրավոր, Զոհ, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ