03:00 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13410

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկուկես տարվա ընթացքում ազատ ժամանակը տրամադրել է գրքի աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «թավշյա հեղափոխության» մասին գիրք է գրել և արդեն հասել է ավարտական փուլին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։ Կարծում եմ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել քաղաքական ու քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք ձևավորվեցին Սերժի վերարտադրության դեմ, փողոցային առաջին ակցիաների, հուսահատությունը ճեղքելու պայքարի, Հատուկ քննչական ծառայությունում իմ ունեցած փորձության, հեղափոխության հաղթանակի և շատ այլ բաների մասին»,– գրել է նա։

Էյֆորիան նվազել է, բայց դա չի մեծացնում նախկին իշխանության շանսերը. քաղաքագետ

Ըստ Գրիգորյանի` այդ օրերի մասին յուրաքանչյուրն իր պատմություն ունի, և յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորի մասին է։

«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նաև հեղափոխության մասին իմ հայացքով գրված պատմության մեջ ամեն մեկը կկարողանա գտնել ինքն իրեն այդ օրերին»,– նշել է նա։

Գրիգորյանը հուսով է, որ «թավշյա հեղափոխության» 2-ամյակին կկարողանա արդեն ամբողջությամբ պատրաստի գիրքը հանձնել ընթերցողի դատին։

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

«Բա հեղափոխությունը պոզով–պոչո՞վ է լինում». Փաշինյանն ասել է, թե ում կյանքը կվատանա

Ըստ թեմայի

Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները
«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի...». Փաշինյանի կանխատեսումն իրական է դարձել
Գրիգորյան. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը»
թեգերը:
Սերժ Սարգսյան, «Թավշյա հեղափոխություն», Արմեն Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ