10:30 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Նա մեղադրվում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. «Դիանա Հարությունյան» անուն ազգանունով facebook-յան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը)»,–ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք` հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Մարտիրոսյան. «Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել»

Արդեն հունվարի 5-ին ՀայաստանիՀանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Facebook-ի «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարող օգտատիրոջը։ ԱԱԾ մամուլի ծառայությունը նաև տեսանյութ էր հրապարակել։

Տեսանյութում բերման ենթարկված անձը նշել էր, որ հրապարակումն արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ, և «անարդար է գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։

«Հանրությունն իրավունք ունի կասկածելու». Մելիքյանը` «Դիանա Հարությունյանի» գործի մասին

Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Ըստ թեմայի

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները
Հայեր կամ ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են Իրանում կործանված ինքնաթիռում. ՀՀ ԱԳՆ–ն պարզում է
Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
թեգերը:
կալանավորել, կալանք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ