11:10 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)
55 0 0

Փաստաբանը բողոքում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ 2–րդ նախագահի փաստաբանական թիմի գրասենյակից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելը։

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

«Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

 

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)

Ըստ թեմայի

«Բանտախուցն աշխատասենյակ է, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի». Քոչարյանի ուղերձը
Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի Վճռաբեկ դատարան
թեգերը:
բողոք, Դատարան, փաստաբան, Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ