00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ Ամանորը պետք է սկսել պլանավորել արդեն այսօր. Փաշինյանը գոհ է 2019-ից

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կանխատեսել է, որ 2020թ–ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու։ Իսկ դրա համար, ըստ նրա, այն պետք է ծրագրվի նախապես։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. 2019թ–ը հաջողված տարի էր, 2018-19թթ–ի ընթացքում հաջողվեց լուծել կարճաժամկետ ծրագրերը։ Կառավարության այս տարվա առաջին նիստն այս հայտարարությամբ սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ 2020թ–ը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա։ Ես կարծում են նաև, որ 2020թ–ը բավականին լավ ենք սկսել, և, ըստ էության, այն նոր կամ նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն. Ամանորին, ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանի փողոցներում ու ընդհանրապես ՀՀ–ում»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ տոների ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվերն ամփոփված չեն, բայց վիզուալ պատկերը վկայում է թվի աճի մասին։

Премьер-министр Никол Пашинян и пресс-секретарь Владимир Карапетян перед началом пресс-конференции (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Փաշինյանի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Փաշինյանը շեշտեց, որ լավ արդյունքի հասնելու համար հաջորդ Ամանորը պետք է սկսել պլանավորել արդեն այսօր։ Եվ խոսքն, ըստ նրա, ոչ միայն Ամանորի, այլև տարվա ընթացքում բոլոր տոների ու կարևոր իրադարձություների նախապես պլանավորման, մրցութային ընթացակարգերի ու գնումների նախապես նախապատրաստման ու անցկացման մասին է։

Վարչապետը հայտնեց նաև, որ ավանդական դարձած միջոցառումներին ու փառատոներին այս տարի կավելանա ևս մեկը` Յարխուշտայի փառատոնը։

«Մենք բոլորս սպասում ենք, որ 2020թ–ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկրետ ազդակներ դրա մասին մտածելու»,– ասաց նա` հիշեցնելով, որ 2020թ–ից Հայաստանում սկսելու են գործել բյուջետային ավիաընկերությունները, որոնց առաջին չվերթը նախանշված է արդեն հաջորդ շաբաթ։

Բայց զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար այսքանը դեռ բավարար չէ։ Նրանց պետք է նաև բարձր մակարդակով սպասարկել։ Վարչապետը նշեց, որ սպասարկման ոլորտը Հայաստանում բարելավման կարիք ունի։

«Մենք պետք է մտածենք, պարո՛ն Խաչատրյան, թե ինչպես ենք այդ ամենն իրականացնելու։ Տաքսու վարորդներից սկսած, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, մենք պետք է ծրագրեր ունենանք, թե ինչպես ենք շփման որոշակի կուլտուրա սերմանելու և դա սովորական երևույթ դարձնելու համար»,– ասաց վարչապետը` դիմելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։

Այս առումով Փաշինյանը հատկապես շեշտեց Գյումրու օդանավակայանից դեպի Գյումրի կամ Երևան տաքսի ծառայությունների անցանկալի ցածր մակարդակը և ընդհանրապես այն տեսարանները, երբ օդանավակայանից դուրս եկող զբոսաշրջիկը «հարձակման է ենթարկվում» տարբեր ծառայություններ առաջարկող մարդկանց կողմից։

Այս հարցը լուծելու հանձնարարական էլ վարչապետը տվեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

Լրահոս
0