00:53 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարը ցավակցել է Իրանին ու գրել սպանված գեներալի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է նրա օգնական Վահագն Բոյաջյանը։

«Ցավակցում եմ բարեկամ Իրանին գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բարեկամ Իրանը կհաղթահարի այս ծանր կորուստը, իսկ գեներալի հիշատակն ընդմիշտ կմնա ժողովրդի և Իրանի բարեկամների սրտերում», - նշել է Վանեցյանը։

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 8–ի գիշերը Իրանը հրթիռակոծել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հունվարի 8-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված սգո մատյան է բացվել, որում  հնարավոր էր գրառում անել նաև այսօր` մինչև ժամը 13.00-ն։

«Իրանը միջուկային զենք չի ունենա». Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել

Ըստ թեմայի

«Անհանգիստ վիճակ է, հուսով ենք` կխաղաղվի». մեր քաղաքացիները՝ Իրանի մասին. տեսանյութ
Թրամփն ընտրության է պատրաստվում. Սատանովսկին ասել է` ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում
ԱՄՆ–ն պատրաստ է Իրանի հետ բանակցել առանց նախապայմանների
Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին
թեգերը:
Ղասեմ Սոլեյմանի, Արթուր Վանեցյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ