00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրարանցում և «ռազբորկա» դատարանում. քաղաքացին դուրս հրավիրվեց նիստից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян с адвокатами на судебном заседании по делу "1 марта" (12 сентября 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатами на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մարտի 1»-ի գործով այս տարվա առաջին դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Քոչարյանի փաստաբանն ու տուժողի իրավահաջորդը վիճեցին։ Նիստին ներկա քաղաքացին դուրս հրավիրվեց դահլիճից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր խոսքում ասաց, որ դատարանում ներկա տուժողների ներկայացուցիչները «կարող են իրենց վատ զգալ» իր ելույթում հնչած որոշ գնահատականներից։

Судья Анна Данибекян наблюдает за выступлением адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Նիստին ներկա մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխան խոսքի իրավունք վերցրեց ու Ալումյանին հակադարձեց. «Ես ուզում եմ հարցնել` իսկ եթե իրենք լինեին մեր փոխարեն, գոնե մի վայրկյան իրենց լավ կզգայի՞ն,– ասաց նա,– այնպես չանեն, որ հայտնվեն մեր վիճակում»։

Քլոյանի այս հայտարարությունն իրարանցում առաջացրեց դահլիճում։ Նիստին ներկա քաղաքացիների շրջանում աղմուկ բարձրացավ։ Այն դադարեցնելու համար դատական կարգադրիչները ստիպված եղան դուրս հրավիրել ներկաներից մեկին։

Նույն պահին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ լավ չի լսել, թե ինչ սպառնալիք է հնչել իր հասցեին` պահանջելով կրկնել խոսքի այդ հատվածը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց փաստաբանի այդ պահանջը` ասելով. «Ձայնագրությունը կստանաք, կլսեք»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ կարծիք հայտնեց, թե դատական նիստը վեր է ածվում «ռազբորկայի»։

«Մենք ենք ասել, դուք եք ասել, ի՞նչ հայտարարեց, ինձ ասեք` ինչ է ասել... Դատական նիստը ձայնագրվում է, պաշտպանության կողմը ցանկացած հանգամանք, որ իրեն պարզի չի եղել, կարող է ձայնագրությունները ստանալ ու իր համար պարզել։ Սա դատական նիստի կարգ չէ»,– ասաց Բիշարյանը։

Айк Алумян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»

Մեղադրող դատախազի այս դիտողությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Կարծես թե հնչել է սպառնալիք պաշտպանական կողմի նկատմամբ։ Այո՛, մենք կարող ենք հետո այդ ձայնագրությունը վերցնել, լսել, հաջորդ դատական նիստում բարձրաձայնել։ Բայց եթե դատախազությունն այս ամենը համարում է նորմալ, մենք դա կհամարենք նաև դատախազության դիրքորոշումը»։

Այսքանով դատական այսօրվա նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 14-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:

Ինչու էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել ԱԱԾ մեկուսարանի դիմաց. տեսանյութ

Գործով անցնում են նաև պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Հետաքննությունը Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և Խաչատուրովին մեղադրում է «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։

Ռոբերտ Քոչարյանը իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

Լրահոս
0