12:36 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հերքում է Ղրիմի խորհրդարանի պատգամավորի հայտնած տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Երևան–Ղրիմ չվերթի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել «Իկար» ավիաընկերության (Pegas Fly) հետ։

«Ընկերությունը որևէ հայտ չի ներկայացրել»,– հայտնում է կոմիտեն։

Հիշեցնենք` Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չեռնյակը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսական «Իկար» ավիաընկերությունն այս տարվա մարտին կգործարկի Սիմֆերոպոլ–Երևան կանոնավոր չվերթը, որի համար արդեն թույլտվություն է ստացել Ռոսավիացիայից։

Նշենք, որ պատգամավորի հարցազրույցից հետո Ռոսավիացիան այս առնչությամբ որևէ հայտարարություն չի արել։

«Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1997 թվականի հուլիսին, տեղակայված է Կրասնոյարսկի օդանավակայանում, մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Խաբարովսկում, ներկայացուցչություն` Չինաստանի Գուանչժոու քաղաքում։

Ավիաընկերությունն ունի 3 տիպի 16 ինքնաթիռ` Boeing 767-300, Boeing 737-800 և Embraer-190։ 2013 թվականին ընկերությունը դուրս է եկել միջազգային ուղևորափոխադրումների շուկա և 2015 թվականից չվերթեր է իրականացնում Pegas Fly կոմերցիոն անվան տակ։

Ըստ թեմայի

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել
Հայկական ավիաշուկայում նոր ուղղություններ կբացվեն. Ռևազյան
Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես»
թեգերը:
Քաղավիացիա, Ղրիմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ