16:39 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնականները հայ–գերմանական նախագծի հիման վրա նոր ենթադրություններ են արել գալակտիկաների առաջացման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանում աստղագիտական ու աստղաֆիզիկական տվյալների վերլուծության համակարգ է գործարկվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Համակարգը ներառում է պրոցեսորների մի ամբողջ բլոկով հզոր համակարգիչ, տիեզերական օբյեկտների մասին տվյալների վերլուծության և դրանց ուսումնասիրության համար նախատեսված բարդ ծրագիր։ Համատեղ ծրագրով այն մշակել են Բյուրականի աստղադիտարանն ու ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, նաև մի շարք գիտական հաստատություններ Գերմանիայից։

Համակարգի մեջ, օրինակ, կարելի է տվյալներ մուտքագրել այն մասին, թե որ սպեկտրում (լուսային կամ ռադիոալիքային) է տվյալ աստղի կամ գալակտիկայի ճառագայթումը։ Իսկ հետո կարելի է համեմատել տարբեր աստղերի ու գալակտիկաների ճառագայթումը` կտրելով ու առանձնացնելով դրանց սպեկտրագրամմաները առանձին հատվածների։

Հայաստանի լեռներում լքված աստղադիտակն ապշեցնում է հզորությամբ․ տեսանյութ

Միքայելյանը բացատրեց, որ կարելի է ոչ միայն ինքնուրույն հետևել ճառագայթմանը, այլև օգտվել խոշոր աստղադիտարանների տվյալներից (աշխարհի բոլոր աստղագիտական հաստատությունները նման տվյալներ են փոխանակում)։

«Համեմատության համար` Հաբլի աստղադիտակի ծախսերն արդեն հասել են չորս միլիարդ դոլարի։ Պարտադիր չէ` մենք էլ նույն գումարը ներդնենք արդյունք ստանալու համար։ Մենք կարող ենք վերլուծել մեր ռուսաստանցի, ամերիկացի, եվրոպացի գործընկերների ստացած տվյալները», – նշեց Միքայելյանը։

Նման վերլուծության հիման վրա 2019 թվականին աստղադիտարանի աշխատակից Նաիրա Ազատյանը հոդվածներ է հրապարակել աշխարհի առաջատար աստղագիտական ամսագրերից մեկում` Astronomy and Astrophysics–ում։ 

«Դրանք անհնար է տեսնել օպտիկական աստղադիտակով, քանի որ դրանք ինֆրակարմիր դիապազոնում են ճառագայթներ արձակում։ Դա տեսանելի սպեկտրից դուրս է։ Այդ պատճառով դրանք համեմատաբար վերջերս են հայտնաբերել ու սկսել ուսումնասիրել», – նշեց Միքայելյանը։

Այնուամենայնիվ, ճառագայթման նման հսկայական ինտենսիվությունը ցույց է տալիս, որ խոսքը վերջերս ծնված կամ նույնիսկ նոր ծնվող գալակտիկաների մասին է։ Իսկ նոր տիեզերական օբյեկտների ծնունդը հենց այն ուղղությունն է, որով զբաղվում էր հայ խորհրդային աստղաֆիզիակական դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը։

Բյուրականի և Թեյդեի աստղադիտարանները կհամագործակցեն. նախագահը պայմանավորվել է

«Ազատյանի ու նրա գործընկերների աշխատանքները թույլ են տալիս ենթադրություններ անել` ինչ օրինաչափություններով են ծնվում նոր գալակտիկաները։ Մենք ուսումնասիրում ենք` ինչպես են դրանք առաջանում միջաստղային փոշու հսկայական կուտակումներից, ու ինչու է այդ փոշին սկսում էներգիա արձակել», – պարզաբանեց Միքայելյանը։

Նշենք` 2020 թվականի սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում գիտաժողով է անցկացվելու աստղագիտության մեջ տվյալների մեծ ծավալների (big data) վերլուծության թեմայով։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Ըստ թեմայի

Աստղադիտարա՞ն, դամբարա՞ն, թե՞ բաղնիք
Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը
«Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը
թեգերը:
համակարգիչ, Բյուրականի աստղադիտարան, աստղադիտակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ