11:53 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Թերթի տեղեկություններով` նախորդ իշխանությունները հանքավայրի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել, և այդ մասին նշված է հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ եզրակացության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ եզրակացությունը, որը բաղկացած է 33 էջից, և այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:

«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գործող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու և քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակացության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել»,– գրված է թերթի այսօրվա համարում:

Պարբերականը նշում է, որ օրինակ՝ Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մասնավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, և ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ:

«Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին՝ մեր տեղեկություններով` «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը

 

Ըստ թեմայի

Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին
Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան
Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ
թեգերը:
Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ