00:52 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է Ղրիմի ուղղությամբ չվերթ բացելու խոսակցություններին։ Նա նաև ասել է, որ հիմա դեռ չարժե Իրանի օդային տարածքով թռչել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Երևան–Սիմֆերոպոլ չվերթ չի նախատեսվում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չեռնյակն օրերս ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսական «Իկար» ավիաընկերությունն այս տարվա մարտին կգործարկի Սիմֆերոպոլ–Երևան կանոնավոր չվերթը, և Ռոսավիացիան արդեն թույլտվություն է տվել։ Սակայն Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հերքել էր այդ տեղեկությունը։

Ռևազյանի խոսքով` այդ տեղեկությունը բազմիցս հերքվել է, բայց շարունակվում է շրջանառվել։

«Չգիտեմ` ում է պետք նման տեղեկություն տարածել, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Նման բան չկա, ու չենք էլ ծրագրում», – ասաց Ռևազյանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշեց նաև, որ Իրանի և Իրաքի օդային տարածքով չվերթեր իրականացնելը որոշակի ռիսկ է պարունակում։ Նրա խոսքով` կոմիտեն նման կոչեր է անում միայն անվտանգության իրական սպառնալիքի դեպքում։

«Կոմիտեն պարտավոր է զգուշացնել ռիսկերի մասին, բայց չվերթերի անվտանգության պատասխանատվությունը կրում են ավիաընկերությունները, իրենք են որոշում` հետևել մեր հորդորներին, թե ոչ», – ասաց նա։

Հունվարի 12–ին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հորդորել էր հանրապետությունում գրանցված փոխադրողներին հաշվի առնել ավիաանվտանգության եվրոպական խմբի առաջարկությունն ու շրջանցել Իրանի ու Իրաքի օդային տարածքը։

Ավելի վաղ Armenia Airways ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել էր Երևան–Թեհրան–Երևան չվերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։

Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։

Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։

Ըստ թեմայի

«Դու կանխազգում էիր, հրեշտակ». մահացած բորտուղեկցորդուհու լուսանկարը հուզել է մարդկանց
Քաղավիացիան խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները
Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես»
թեգերը:
Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Տաթևիկ Ռևազյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ