15:35 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1603 0 0

ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տևել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տևել, ապա այս անգամ տևել է 2.5 ժամից մի քիչ ավել:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ժամանակ պատգամավորներից մեկն առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է և ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, և թույլ չի տվել շարունակել ելույթը, գրում է «Ժողովուրդ» թերթը։ 

Ըստ թերթի` նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ են պտտվել, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաև այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից:

Փաշինյանին կարիերիստներ են սպառնում. փորձագետը ՔՊ-ում «իզմերի» բացակայության մասին

«Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որևէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տևել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տևել, ապա այս անգամ տևել է 2.5 ժամից մի քիչ ավել:

Տեղեկացանք նաև, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին»,–գրում է թերթը:

Գնացեք, մոմ վառեք, աղոթեք, դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից. Աշոտյանի կոչը` ՔՊ–ին

Երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ըստ թեմայի

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում իսկական ընդդիմություն կծնի. Քոչարյան
«Քաղաքացիական պայմանագիրը» փակ նիստ է անցկացրել. քննարկմանը մասնակցել է նաև Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկել Սասուն Միքայելյանի «վանեցյանամետ» հայտարարությունը
թեգերը:
քաղաքականություն, Հայաստան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գլխավոր թեմաներ