00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե ովքեր և ինչ սկզբունքով են որոշում պարգևավճարների չափը

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Мгер Григорян и министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме "Антиконтрафакт" (12 ноября 2019). Еревaн
Вице-премьер Мгер Григорян и министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме Антиконтрафакт (12 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողներին պատմել է, թե իր ղեկավարած կառույցում որքան պարգևավճար է վճարվել 2019թ.–ին ու ինչ սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարները հավասար են եղել նրանց տարեկան աշխատավարձի 1/3-ին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այսինքն` հանրագումարով էապես չեն շեղվել այն սահմանաչափերից, որոնք սահմանված են գերատեսչության համար ընդհանուր կարգով։ Մեկը կարող է ավելի խրախուսված լինել, քան մյուսը։ Դա հենց պարգևավճարի առանձնահատկությունն է»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` պարգևավճարների հարցում երկու մոտեցում կա`վճարել բոլորին հավասար և կիրառել տարբերակված մոտեցում։ Նախարարն ասաց, որ ինքը` որպես կառույցի ղեկավար, ընտրել է երկրորդ սկզբունքը։

Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

«Ես սկզբունքորեն դեմ եմ առաջին մոտեցմանը և կարծում եմ, որ պարգևավճարը պետք է վճարվի այն աշխատակիցներին, որոնք առանձնահատուկ ջանքեր են ցուցաբերում, առանձնահատուկ աշխատանքային արդյունավետություն ունեն և նման չեն միջինին»,– ասաց Խաչատրյանը։

Այս սկզբունքի կիրառմամբ, նրա մեկնաբանությամբ, նախարարությունում եղել են աշխատակիցներ, որոնց ստացած պարգևավճարները տարվա ընթացքում գերազանցել են աշխատավարձի չափը։

Քաղաքապետը կրկին պարգևատրել է աշխատակիցներին. ծախսվել է ավելի քան 65 մլն դրամ

Իսկ թե որ աշխատակիցը որքանով պիտի պարգևատրվի` որոշում են նախարարի տեղակալները։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ամանորից առաջ` դեկտեմբերին, խրախուսվել են բոլորը` անկախ աշխատանքի որակից։

«Նախարարի տեղակալների հետ խորհրդակցելով մենք որոշեցինք, որ այդ ամսվա ընթացքում բոլորը պետք է ստանան, բացառություններ չենք արել»,– ասաց Խաչատրյանը։

Իսկ տարվա ընթացքում, նրա խոսքով, պարգևատրվել է նախարարության աշխատակիցների ավելի քան 80 տոկոսը։ Դրանցից 20 տոկոսն, ըստ նախարարի` բավականաչափ բարձր, մյուսները` միջին չափով։

Председатель КГД Давид Ананян беседует с главой Центрального Банка Артуром Джавадяном перед началом заседания правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում ՊԵԿ նախագահի պարգևավճարը նվազել է

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերին մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսին տված գաղտնի հանձնարարականով` նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերն էականորեն բարձրացվել են։

Հոկտեմբերի 23-ին ԱԺ–ում վարչապետը հայտարարեց, որ ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել. ոմանցը իջել է։

«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի

Ինչ վերաբերում է գաղտնիությանը` Փաշինյանը նշեց, որ դա ընթացակարգի հարց է։ Նախկինում վարձատրություններին վերաբերող բոլոր որոշումները կրում էին «գաղտնի» գրիֆը, որն այսօր էլ իներցիայով շարունակվում է։

Բայց, ըստ վարչապետի` որոշումն իրականում գաղտնի չի ընդունվել, այլ 1 տարի առաջ, 2019թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հրապարակային։

2020թ.–ի բյուջեով պետական համակարգի պարգևավճարների ֆոնդը հաստատվել է աշխատավարձերի 30 տոկոսի չափով։

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

Լրահոս
0