14:09 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (920)
24101

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի քննիչի հետ սելֆի է հրապարակել` կից գրելով, որ հրավիրվել է հարցաքննության։

ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Քննչական կոմիտեում է և պատասխանում է քննիչի հարցերին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է facebook–ի իր էջում` հրապարակելով քննիչի հետ սելֆի։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ` երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,–գրել է Փաշինյանը։

Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում

ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդները, հավանաբար հասկանալով նրա ուրախ տրամադրությունը, սկսել են կատակել։

«Բա փաստաբան պետք չի՞», «Օրենքի առաջ բոլորը հավասար են», «Նկարից երևում է, որ քննիչն էլ անկաշկանդ է»,–կատակել են օգտատերերը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանի հետ` հասկանալու համար, թե վարչապետը որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվում։ Սակայն Հարությունյանը, հաստատելով, որ վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեում հարցաքննության է հրավիրված, զերծ մնաց այլ տեղեկություններ հաղորդելուց։

Փաշինյանն ու մյուսները. քանի ժամ են քնում երկրների առաջնորդները

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (920)

Ըստ թեմայի

Փաշինյանը բացահայտել է` նախագահներից ով չի սիրում սելֆի անել, ու բացակաների կենացն են խմել
Ճանապարհային նկար. անգամ սելֆի չսիրող առաջնորդներն են Փաշինյանի լուսանկարում
«Ուր գնում ենք, սելֆի ենք անում, ուղիղ եթեր ենք մտնում». Փաշինյանը` գաղտնիքների մասին
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ
Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով
թեգերը:
հարցաքննություն, ՀՀ քննչական կոմիտե, սելֆի, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ