16:29 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22020

«Լուսավոր Հայաստանը» պնդում է` նորածնի սեռը պետք է նշվի։ «Բարգավաճ Հայաստանը» համաձայն է. «Եթե հետո սեռին դավաճանի, գոնե կիմանանք, որ դավաճան է»։

ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը փոփոխություններ է առաջարկում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում, մասնավորապես` երեխայի ծննդյան վկայականում բացի ազգությունից գրել նաև սեռը, ինչն այժմ չի արվում։

Քիմ Քարդաշյանը փորձել է փրկել մոր ամուսնությունը` իմանալով խորթ հոր ցնցող գաղտնիքը

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագիծը՝ Եղիազարյանը նշեց, որ օտար երկրներում թարգմանությունների դեպքում սեռի մասին նշումի բացակայությունը լուրջ խնդիր է առաջացնում։

«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». ԲՀԿ պատգամավորը կզրկվի՞ ձայնի իրավունքից

«Հայերի ազգանվան «յան» վերջավորությունից պարզ չէ` երեխան իգակա՞ն սեռի է, թե՞ արական»,– ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց. եթե ծննդյան պահին սեռը որոշել հնարավոր չլինի, ի՞նչ պետք է արվի։ Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն էլ բացատրեց, որ ֆիզիոլոգիական սեռը ծնվելու պահին ակնհայտ է լինում։

Այստեղ քննարկմանը միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ծնվելու պահին ո՞նց կարող է սեռը հայտնի չլինել, պարո՛ն Բաղդասարյան, էդ ի՞նչ պիտի լինի: Ես ուզում եմ, որ ծնվելու պահին սեռը գրվի, որովհետեւ կարող է հետո ինքն ուզում է իր սեռը դավաճանի, գոնե իմանանք, որ ինքը դավաճան է: Եթե սեռը չեք գրում, ինքը կարող է ասել՝ բայց ձեզ ո՞վ է խաբել, որ ես տղա եմ կամ աղջիկ: Մենք պետք է կողմ քվեարկենք, մենք պետք է մեր սեռերը, սեռական կողմնորոշումները տարբերենք, եթե չտարբերենք, մեր ազգը ապագա չունի»,–գործընկերներին զգուշացրեց Պետրոսյանը։

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոնկրետ օրինակ նշեց. «Կարեն անունը լուրջ խնդիր է առաջացնում անգլախոս երկրներում, որովհետեւ Կարենը դիտարկվում է որպես կնոջ անուն»:

Գևորգ Պետրոսյանն էլ իր օրինակն ավելացրեց` Նիկոլ անունն էլ արտասահմանում աղջկա անուն է։

Ինչպես է տրանսգենդերն անձնագիր ստացել Հայաստանում. «օվիրը» պարզաբանել է

Ըստ թեմայի

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին
Ձեռնպահ մնացեք. ԱԳՆ–ի արձագանքը` տրանսգենդերի ելույթի մասին միջազգային կառույցների կոչին
Երևանում տրանսգենդերները ծեծել են իրար
Տրանսգենդեր մարզիկի որակազրկումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի վրա չի անդրադառնա
թեգերը:
տղա, աղջիկ, Հայաստան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Օրենք, ՀՀ Ազգային ժողով, Գևորգ Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ