23:25 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56010

«Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 16 hունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է ծննդատներից անհետացած երեխաների գործով դատական նիստը։ Թեև նիստը դռնբաց է, լրագրողներին թույլ չեն տալիս այն տեսաձայնագրել։

Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Դատարանի շենքի բակում լրագրողները կարողացան զրուցել գործով մեղադրվող «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Նրան առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200–րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառքը)։

Հարցին` ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, Աբրահամյանը պատասխանեց.

«Խնդրում եմ ծանոթացեք կարգուկանոնի հետ։ Ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման հետ»։

Լրագրողների փաստարկներին, որ բացի դատարանից, նրա մեղավորության մասին են խոսում թե՛ ծննդատներից անհետացած երեխաների ծնողները, թե՛ ԱԱԾ–ի` 2019-ի նոյեմբերին տարածած հաղորդագրությունը, Աբրահամյանը քմծիծաղ տվեց.

«Ծնողները սուտ ու սխալ բաներ են ասում, ԱԱԾ–ն էլ շատ բան է ասում»։

Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Հիշեցենենք, նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։

Երեքն էլ գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց ազատության մեջ են։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան

Ըստ թեմայի

«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին
Նորածինների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր ՀՀ-ում. ԱԱԾ–ն է բացահայտել. տեսանյութ
Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ
թեգերը:
Քրեական գործ, որդեգրում, Ապօրինի, Դատարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, նորածին, գինեկոլոգ, Ռազմիկ Աբրահամյան

Գլխավոր թեմաներ