12:42 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50321

Կենդանիներին Հայաստանում մորթելու են միայն լիցենզավորված սպանդանոցներում։ Այդ պատճառով էլ միսը մոտ 10% –ով թանկանալու է։ Սակայն  արդյունաբերության զարգացման հետ անասունի սպանդը կարող է նույնիսկ անվճար դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի սպանդանոցներում անասունների սպանդը սահմանված գնից թանկ չի լինի։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու մոտ տասը սպանդանոցների ներկայացուցիչները։

Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

Նշենք` այսօր առավոտյան երևանյան շուկաների մսի մի քանի մատակարար ցույց էին կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Նրանց էլ էին հրավիրել քննարկման, սակայն մատակարարները չէին եկել։

Գյուղացիները լսել էին, որ հունվարի 15–ից միսը միայն  սպանդանոցներից է վաճառվելու։ Շատերն անհանգստանում են, քանի որ չգիտեն` որտեղ և ում հանձնեն միսը։

«Դրանից օգտվում են ոչ բարեխիղճ սուբյեկտները, որոնք սպանդի համար 20–30 հազար դրամ են առաջարկում։ Այդ պատճառով առաջարկում ենք սահմանել գներ, որից շատ ոչ ոք այդ աշխատանքի համար չի ուզի»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Մեկ խոշոր եղջերավոր անասունի համար 10 հազար դրամ է սահմանված, մանր եղջերավորի համար` 3,5 հազար, խոզի համար` 5 հազար։ Խոսքն առավելագույն գների մասին է։ Ավետիսյանն ընդգծեց, որ մրցակցության ընթացքում դրանք հնարավոր կլինի նվազեցնել։

Դրանից բացի, կա նաև կենդանիներին տեղափոխելու հարցը, ինչը նույնպես ծախսերի հետ է կապված։ Եթե 30 կիլոմետրի սահմանում առավելագույնը երեք կենդանի է տեղափոխվում` փոխադրումն անվճար կլինի։ Եթե մեկ-երկու կենդանի է տեղափոխվում` յուրաքանչյուրի դիմաց պետք է 3 հազար դրամ վճարել։ Դա կարող է թանկացնել մսի գինը մոտ 200–300 դրամով, այսինքն` 10%–ով։ Մեկ կիլոգրամ տավարի միսը մոտ 2500 դրամ արժե։ Սակայն պետական ծառայությունից նշում են, որ փոխարենը երաշխավորվում է մսի անվտանգությունը։

Ժամանակի ընթացքում սպանդը կարող է էժանանալ, իսկ լավագույն դեպքում` անվճար դառնալ։ Այդպես կարող է լինել այն դեպքում, եթե երկրում մորթից հետո մշակվեն նաև մորթին, ոսկրերը և այլն։

Հայաստանը միս-մսամթերք կարտահանի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ

Երևանում կաշվի գործարան կա, որն արդեն ընդունում  է երկու խոշոր սպանդանոցների տված կաշին։ Այսպիսով` անասունի սպանդի ծախսերն արդեն կարող է մասամբ փոխհատուցվել մորթու վաճառքի հաշվին։

Ոսկորից ալյուր են  սարքում, որն ավելացնում են անասնակերի մեջ։ Էջմիածնի մոտակայքում գտնվող Ջրառատ գյուղի փոքր արտադրողը արդեն վաճառում է այն տեղացիներին։ Բացի այդ, ոսկորներից կարելի է նաև ժելատին ստանալ, ինչը Հայաստանում չեն անում։

«Եթե այս ամենը հնարավոր լինի վաճառել ու եկամուտ ստանալ` սպանդը կարող է անճար դառնալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սպանդանոցներից մեկի սեփականատերը։

Նշենք` սպանդանոցները Հայաստանի ամբողջ տարածքում չեն, հիմնականում նրանք սարերում են` Երևանից հեռու, նաև հարավում` Կապանում։ Այնպես որ, բոլոր գյուղացիները չէ, որ տնից 30 մետր հեռավորության վրա սպանդանոցներ ունեն։ Սակայն այժմ սպանդանոցներ են հայտնվելու Թալինում, Գյումրիում ու Սևանում։

Եվս մեկ թույլ օղակ է կապը սպանդանոցների ու գյուղացիների միջև։ Սպանդանոցները դեռ պայմանագրեր չեն կնքում գյուղացիների հետ այն մասին, թե երբ ու որքան անասուն են կարող են սպանդի ենթարկել։ Դա կօգներ բիզնեսին ծրագրել աշխատանքը, որ սպանդանոցները դատարկ չմնային, քանի որ եթե սպանդանոցը կանոնավոր չի աշխատում, սպանդին պատրաստվելու ծախսերն աճում են։ Սակայն գործարարները խոստանում են կարճ ժամկետներում վերացնել այդ թերությունները։

Որոշ սպանդանոցներում նույնիսկ ընդունարաններ կան։ Բանն այն է, որ տեղափոխության ընթացքում մեքենայում մի քանի ժամ անցկացնելուց հետո անասունը սթրեսից մի քանի կիլոգրամ քաշ է կորցնում։ Ընդունարանում դրանք հանգստանում են, ու քաշը վերականգնվում է։ Այսպիսով գյուղացին մի քանի կիլոգրամ մսի եկամուտը չի կորցնում։

Ռուսաստանը կաջակցի Հայաստանից մսամթերքի արտահանմանը

«Թող գյուղացիները նույնիսկ սեփական կշեռքով գան, որ տեսնեն` չենք խաբում», – ավելացրեց սպանդանոցի սեփականատերը։

Հիշեցնենք` հունվարի 15–ից  հանրապետությունում թույլատրվում է վաճառել միայն լիցենզավորված սպանդանոցներում մորթված կենդանիների միսը։

Ըստ թեմայի

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում
Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա
Ուտել ցորեն-հաց, չուտել մարդու միս… Պահքի խորհուրդը միայն մսեղեն չուտելը չէ
«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը
թեգերը:
թանկանալ, Սպանդանոց, գյուղացի, Գյուղ, խոզ, կով, Միս

Գլխավոր թեմաներ