14:40 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66730

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկ օրով մատուցողի դերում հանդես եկավ։ Նա արագ հունի մեջ ընկավ և անգամ սկսեց խորհուրդներ տալ` ինչ պատվիրել։ Ավելին` Ռևազյանը փորձում էր չուշացնել պատվերները...

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ես Կարինեն եմ, բայց երեկոյան ժամը ութից հետո ինձ կարող եք դիմել Արմինեով։ Անվանափոխությունն ինքնանպատակ չէ. երեկ հենց այդ անվանափոխությունն ինձ «փրկեց»։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում երեկ մատուցողի դերում էր։ Նպատակը հավաքված թեյավճարների միջոցով օգնելն էր, որպեսզի քաղցկեղով հիվանդ 6–ամյա Տիգրան Ամիրխանյանը Ռուսաստանում ճառագայթային բուժում ստանա։

Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես»

Սրճարանում, բնականաբար, բոլոր տեղերն արդեն ամրագրված էին, ու լրագրողներիս մնում էր 10-15 րոպեով իրավիճակին ծանոթանալ և դուրս գալ։

Ներս մտանք։ Սրճարանում իրավիճակն արտառոց չէր` բարձր երաժշտություն, ընկերներով ու ընտանիքներով հավաքված մարդիկ, որոնք, սակայն, չէին շտապում ինչ–որ բան պատվիրել։ Ավելին` երբ մեկ այլ մատուցող էր մոտենում և հարցնում` ի՞նչ կուզեն (որպեսզի արագ մատուցեն), շատերն ասում էին, որ դեռ չեն ընտրել, իսկ իրականում սպասում էին, որ հենց Ռևազյանը սպասարկի իրենց։

Սկզբում մի փոքր շփոթված, բայց կարճ ժամանակ անց հունի մեջ ընկած Ռևազյանը գործի անցավ` ծանոթացավ խոհանոցին, մենյուին, հայացքով զննեց նստածներին և մոտեցավ առաջին սեղանին։ Իսկ այնտեղ անակնկալ էր սպասում Ռևազյանին. նրա ընկերներն էին սեղանի շուրջ` կանադահայ գործարար Րաֆֆի Նիզիբլյանի գլխավորությամբ։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян и бизнесмен из Канады Раффи Низибян в клубе ROOMZ  (16 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` կանադահայ գործարար Րաֆֆի Նիզիբլյանի և իր մյուս ընկերների հետ

Ընկերների ներկայությունից ավելի ոգեշնչվելով, նրանց պատվերը գրանցելով ու այն փոխանցելով խոհարարներին` Ռևազյանը մոտեցավ հաջորդ սեղանին։ Եվ հենց այդ պահին բացվեց «իմ բախտը»։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Սեղաններից մեկի մոտ, որտեղ կանգնած էի, շարժ նկատեցի. հարցուփորձ արեցի և պարզվեց` ուզում են դուրս գալ։ Զբաղեցրի իրենց տեղը` պայմանավորվելով, որ եթե մատուցողները (իսկ նրանք արդեն ֆիքսել էին, որ լրագրող եմ) հարցնեն ով եմ` անմեղ հայացքով և ինքնավստահ ասեմ, որ սեղան ամրագրողն եմ` Արմինեն։ Դե, դրան հաջորդեց մեր լուսանկարչի զարմացած հայացքը, երբ ինձ փնտրում էր լրագրողների մեջ, բայց տեսավ դատարկ սեղանի մոտ տեղավորված և Արմինե դարձած։ 

Ու մինչև սեղանների շուրջ հումորներ էին անում, թե «չմեռանք, Ռևազյանի պատրաստած սուրճն էլ խմեցինք», կամ էլ զանգում էին ընկերներին ու գլուխ գովում, թե «լուսանկար եմ ուղարկել, մտի Viber և տես` ընկերոջդ ով է սպասարկում սրճարանում», մենք էլ որոշեցինք, թե ինչ ենք պատվիրելու։ Երբ Ռևազյանն ազատվեց, խնդրեցի մոտենալ մեզ։ Որպեսզի իրավիճակն ավելի իրական թվա, ինչպես «ընդունված» է սրճարաններում, հայավարի «մուննաթ եկա», թե ինչու է ուշ սպասարկում մեզ։

Ծիծաղեցինք և անցանք պատվերին։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահից, ճիշտ է, պետք է որ Երևան–Միլան թռիչքի տոմս ուզեի, բայց իր առաջարկով «Բրաունի» և սուրճ վերցրի։ Ռևազյանը խորհուրդ տվեց «Լատտե» խմել` շատ փրփուրով, ինչպես ինքն է սիրում, սակայն քանի որ նա շատ անմիջական էր, իսկ ես`ոչ ամոթխած, իմ սիրած սուրճը պատվիրեցի։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян 3 часа поработала официанткой в клубе ROOMZ с благотворительной целью (16 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում սպասարկում է Sputnik Արմենիայի լրագրողին

Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան

Իսկ սեղանների շուրջ իրավիճակն ավելի էր թեժանում. կային մարդիկ, որոնք ակտիվ քննարկում էին` էլ ինչ պատվիրեն, որ Ռևազյանը նորից մոտենա իրենց։ Յուրաքանչյուր պատվերից հետո նրա հետ լուսանկարվելն արդեն իսկ ավանդույթ էր, որը մենք էլ չխախտեցինք։

Երեկոյի ամենաթեժ պահին երաժշտության ձայնը մի փոքր իջեցրին։ «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, շնորհակալություն հայտնելով Ռևազյանին, պատմեց, որ հավաքված գումարը 6-ամյա Տիգրանին շատ է օգնելու։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян и председатель фонда Мы Сона Азарян в клубе ROOMZ (16 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը
«Տիգրանը երեք օր առաջ է 6 տարեկան դարձել։ Նա այժմ բուժվում է Հայաստանում` Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Սակայն փետրվարին պետք է մեկնի Ռուսաստան` Դ. Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայում ճառագայթային բուժում ստանալու։ Շատ կարևոր է ամեն ինչ անել, որ երեխաներին ժպիտ պարգևենք»,–ասաց Ազարյանը։

Ի պատասխան` Ռևազյանն էլ նշեց, որ բարեգործական միջոցառումներն առհասարակ շատ կարևոր են։ Նրա խոսքով` առօրյայի մեջ, երբ օրն անցկացնում ես գործերով, ընկերներիդ կամ հարազատներիդ հետ, մոռանում ես` կան մարդիկ, որ քո օգնության կարիքն ունեն։

«Այսքանը։ Գնամ, պատվերս բերեմ»,–դերի մեջ մտած Ռևազյանը կրկին խոհանոց շտապեց։

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը

Սրճարանում կամաց–կամաց ավարտվում էր ոչ այնքան սովորական օրը, որի մասին ներկաները դեռ մի քանի օր կպատմեն ընկերներին։ Ո՞վ իմանա` գուցե մի օր նաև Տիգրանն իմանա այս ստացված օրվա մասին։

Ռևազյանի` երեկ ստացած ամբողջ թեյավճարը, ի դեպ, 335.000 դրամ է կազմել։

  • Roomz սրճարանի այցելուները սելֆի են անում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ
    Roomz սրճարանի այցելուները սելֆի են անում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
  • Roomz սրճարանի այցելուն սելֆի է անում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ
    Roomz սրճարանի այցելուն սելֆի է անում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Roomz սրճարանում 3 ժամ մատուցող աշխատեց
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan
Roomz սրճարանի այցելուները սելֆի են անում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ

Ըստ թեմայի

Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
թեգերը:
բարեգործություն, հիվանդանոց, քաղցկեղ, սրճարան, Հայաստան, մատուցող, Տաթևիկ Ռևազյան

Գլխավոր թեմաներ