09:40 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Քաղաքապետարանի պաշտոնյան շենքը կառուցապատողից պահանջել է 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք բնակարաններ ու 4 ավտոկայանատեղի։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԱԱԾ–ն բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։

Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2013 թվականին Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը Վաղարշյան փողոցի` իր ազգականի անվամբ սեփականաշնորհված 300.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 377մ2 մակերեսով  կաթսայատներից մեկը բազմաբնակարան շենքի կառուցապատման համար առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով:

«Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարան շենքից Երևանի քաղաքապետարանի մի շարք իրավասու պաշտոնատար անձանց որպես կաշառք հատկացնել 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք 500մ2 ընդհանուր մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի՝ հակառակ դեպքում վերջիններիս անունից սպառնալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը»,–ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կեղծ մեդալների գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ պաշտոնյայի

Տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և 120.000 ԱՄՆ դոլարով կանխիկ գումարով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թթ. շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել է պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր նրանց մատնանշած անձանց հետ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ԱԱԾ-ն շորթման հերթական դեպքն է բացահայտել

Ըստ թեմայի

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ
Կոռուպցիոն դրսևորման բախված օտարերկրյա ներդրողները կարող են դիմել ԱԱԾ
ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ գողացել և վաճառել են մոտ 85 տոննա ավիավառելիք. ԱԱԾ
Ինչու ԱԱԾ-ն մերժեց Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդությունը. «Ժողովուրդ»
թեգերը:
բազմաբնակարան շենք, շանտաժ, չարաշահում, Երևանի քաղաքապետարան, Երևան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ