06:49 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
650 0 0

Թերթերն անդրադարձել են ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան թեմային։ Մեկը գրել է, որ Սերժ Սարգսյանը ծանր է տարել այդ լուրը, մյուսն էլ տեղեկացրել է, որ նա Կուտոյանի մասին խոսել է ՀՀԿ–ի գործադիր մարմնի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ըստ ականատեսների` Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը ծանր է տարել. ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը բավականին կարճ է տևել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել թերթի տեղեկությունը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը երեկ իր ցավակցական խոսքը և ցավը ներկայացրել է իր պաշտոնական ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ տարածած իր ցավակցական ուղերձում նշել էր, որ խորապես ցնցված է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան լուրով։ «Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»,– նշված էր Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում։

«Հրապարակը» նաև գրել է, որ Սերժ Սարգսյանը Գեորգիի նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ․ «2016-ին նշանակելով նրան ԱԱԾ տնօրեն՝ ի հակառակ շատ ընդդեմ կարծիքների, մեծ սպասումներ ուներ, կարծում էր՝ նա առաջ կգնա, ՊՊԾ գնդի օպերացիայից հետո հատկապես ավելի էր կապվել հետը։ Այնքան ընկճված էր, որ գործադիր մարմնի նիստն էլ անցավ իմիջիայլոց, չնայած ահագին կարևոր հարցեր կային, այդ թվում և՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կուտոյանի դեպքը փոխեց ողջ օրակարգը»,- նշել է թերթի ՀՀԿ աղբյուրը:

Արմեն Սարգսյանն արտերկրից ցավակցություն է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

«168 ժամն» էլ իր հերթին գրել է, որ նիստում Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանի մահվան դեպքն անվանել է «շատ տարօրինակ» և նիստի ժամանակ պատմել է, որ երբ Կուտոյանն իմացել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ցանկություն է հայտնել ընդհատել ուսումը, վերադառնալ Հայաստան և դառնալ նրա պաշտպանական թիմի անդամ: Սակայն Ս. Սարգսյանը հորդորել է ավարտել ուսումն ու դրանից հետո վերադառնալ: Թերթը հիշեցրել է, որ հեղափոխությունից հետո Գեորգի Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար։

Նշենք` երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնել էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը դեռ վաղուց էր ծրագրված։

Երեկ` հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։ «Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասել էր Մելիքյանը։

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մելիքյանը նաև հայտնել էր, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)

Ըստ թեմայի

«Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը». Մելիքյան
«Սա վատ նշան է պետության համար». Լարիսա Ալավերդյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին
«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ
թեգերը:
ինքնասպանություն, Սպանություն, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ