05:09 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
56 0 0

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

«Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– ասաց նա։

Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացել։

«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին

Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։

Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ

թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից
Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան
«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ
թեգերը:
Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Հայաստան

Գլխավոր թեմաներ