20:48 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
201 0 0

Քրեական գործը, որում շոշափվում են ՀՀ երրորդ նախագահի, նախկին գյուղնախարարի ու «Ֆլեշ» ընկերության սեփականատիրոջ անունները, շուտով կքննվի դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում),

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մանուկյան. «Համակարգը, որում այժմ Հայաստանն է, Սերժ Սարգսյանի կամակորության արդյունքն է»

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ Սարգսյանին ուղղված մեղադրանքները համարելով աբսուրդ: Կուսակցության տեսակետից` իշխանությունը փորձում է հայ ժողովրդի ուշադրությունը շեղել բազմաթիվ այլ խնդիրներից, որոնք երկրում օր օրի սրվում են:

Սերժ Սարգսյանն ու նոր պաշտոնյաները. 2019-ի բացահայտումները

Ըստ թեմայի

Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»
Սուրենյանց. Գործ ունենք նույն ինստիտուցիոնալ համակարգի հետ, որը կար Սերժ Սարգսյանի ժամանակ
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան
թեգերը:
Բարսեղ Բեգլարյան, Սերգո Կարապետյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ