14:36 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Գործադիր իշխանությունն առաջարկում է քաղաքացիներին գաղտնալսելու իրավունքը պատվիրել մասնավոր ընկերությանը, ԱԺ պատգամավորները` ուժային կառույցներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը կառավարության անունից այսօր ԱԺ պատգամավորներին կոչ արեց դեմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած` գաղտնալսումների մասին նախագծին։ Փոխարենը կառավարությունը սեփական առաջարկն ունի` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների իրավունքը վերապահել մասնավոր կազմակերպությանը։

«Այսինքն` գաղտնալսման իրավունք ու իրավասություն կունենան ոչ թե անմիջապես ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի, և որը կունենա հաշվետվողականության ու վերահսկման մեխանիզմներ»,– ասաց փոխնախարարը։

Նշենք, որ խորհրդարանական նախագծի հեղինակներն առաջարկում են օպերատիվ հետախուզական գործողությունների շրջանակում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունքով օժտել բոլոր պետական հետաքննչական մարմիններին։

«Այս դեպքում կխնայվի միջնորդությունների ներկայացման վրա ծախսվող ժամանակը։ Անհետաձգելի դեպքերում կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկման միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ բացահայտմանը»,– օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս ասաց Արմեն Խաչատրյանը։

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Բանն այն է, որ այսօր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք ունեն միայն ԱԱԾ–ն, ոստիկանությունը (ԱԱԾ–ի թույլտվությամբ) և ՔԿՀ–ն` հիմնարկի տարածքում, դատապարտյալների նկատմամբ։

Կընդունի ԱԺ–ն «Իմ քայլի» պատգամավորների առաջարկը, թե կառավարության, պարզ կդառնա արդեն վաղը` նախագծի քվեարկությունից հետո։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

Ըստ թեմայի

Հայտնի է` ով է պատվիրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին
թեգերը:
գաղտնալսում, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ