11:10 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկման համար ՀՀ ԱԺ–ի նամակը միտված է ուշադրություն հրավիրելու Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում չեղարկելու դեպքի հետ կապված։ Այսօր Ազգային ժողովում կայացած հերթական նիստի ժամանակ նորությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

Ադրբեջանցի երգիչը Ռուզան Մանթաշյանի վերաբերյալ հայտարարություն է արել

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

«Փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով։ Իսկ Յուսիֆը նման քայլի է գնացել, քանի որ Ռուզան Մանթաշյանը հայ է։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նամակ է պատրաստել, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին»,–ասաց Մանուկյանը։

Էյվազովի փոքրիկ թուլությունը. ադրբեջանցի տենորը հայկական ժամացույց է նախընտրում. լուսանկար

Պատգամավորի խոսքով` նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեն Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա։

Հիշեցնենք, որ օպերային փառատոնի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշել էր, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։

Իսկ երգչուհու գործակալը հայտարարել էր, որ Մանթաշյանին իսկապես հրավիրել են։

Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին

Ըստ թեմայի

Թե ինչ եղավ հետո, երբ ադրբեջանցին հրաժարվեց հայ երգչուհու հետ երգել Դրեզդենում
Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին
Դու պիտի հիշվես որպես արտիստ, ոչ թե ատելության կրող. Ռենե Պապեն` ադրբեջանցուն
Մանթաշյանի գործակալը նամակ է գրել Դրեզդենի օպերային թատրոնի տնօրենին. վեճը շարունակվում է
թեգերը:
նամակ, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Ռուզան Մանթաշյան, Յուսիֆ Էյվազով

Գլխավոր թեմաներ