01:03 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1020)
70 0 0

Վարչապետը պարզաբանել է, թե ինչ փուլում է «թալանվածը կոպեկ–կոպեկ վերադարձնելու» գործընթացը, որ մասին հայտարարել էր դեռ նախորդ տարի։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից։ Այսօր ԱԺ–ում նա հայտնեց, որ 2019թ–ին հնչեցրած իր հայտարարությունն արդիական է նաև այսօր։

«Բայց ամեն ինչ հարաբերական է։ Վերջերս, օրինակ, երբ ՀՔԾ–ի օրվան էինք մասնակցում, պարզվեց, որ միայն 2019թ–ի 10 ամիսների ընթացքում ՀՔԾ–ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ծառայության գոյության ողջ ընթացքում։ Բայց մյուս կողմից պետք է արձանագրենք` խնդիրները, որ մենք դրել ենք` կոպեկ–կոպեկ վերականգնելու մասին, բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել»,– ասաց վարչապետը։

Ըստ նրա` պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Քրեական գործերն այնքան են շատացել, որ փորձագիտական եզրակացություններ ստանալը ամիսներ է տևում։

Հիշեցնենք` 2019թ–ի դեկտեմբերին վարչապետը հայտարարել էր, համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում չկան կոռուպցիոն երևույթներ:

Փաշինյանը վստահեցրել էր, որ կա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք, և նույնիսկ ամենամերձավոր թիմի անդամները չեն ներվելու կոռուպցիայի մեջ ներգրավվելու պարագայում։ Տարվա ընթացքում նա մի քանի անգամ հայտարարել էր, որ ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է:

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1020)

Ըստ թեմայի

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ
Կոռուպցիոն դրսևորման բախված օտարերկրյա ներդրողները կարող են դիմել ԱԱԾ
Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը
թեգերը:
կոռուպցիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ