08:56 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կրակոցներ Երևանի «Էրեբունի պլազայում» (20)
203710

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանություն տեղափոխելիս ձեռնաշղթա չէին անցկացրել, հավանաբար, որ աղմուկ չբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Yerevan.Today կայքի` «Էրեբունի պլազայի» ներսից արված ուղիղ եթերում կա կադր, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, երևում է շենք մտած ու կրակոցներ արձակած անձը։

Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн
© Photo : Yerevan Today
Կադրում, ըստ նախնական տեղեկությունների, երևում է կառույց մտած ու կրակոցներ արձակած անձը

Կադրում երևում է` ինչպես է տղամարդը ոստիկանների ուղեկցությամբ նստում ոստիկանական մեքենան։ Տղամարդուն ձեռնաշղթա չէին անցկացրել, հավանաբար, որ աղմուկ չբարձրանա։ Հենց դրանից հետո բացեցին տարածքն ու լրագրողներին թույլատրեցին մոտենալ կառույցին։

«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցում է Սարգսյանը

Կայքի օպերատորը, որն ուղիղ եթերն էր ապահովում, այդ պահին ասաց` տարան, տարան։

Իսկ մեկ ուրիշի հարցին, թե ի՞նչ գիտի, որ նա է կրակոցներ արձակած տղամարդը, օպերատորն ասաց. «Ճանաչեցի, տեսա, որ վերելակը բացվեց, դիմացս դուրս եկավ, այդ տղան էր»։

Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ է ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբերը։

Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։ Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակողի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ «Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ

Հավելենք, որ ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ կրակոցներ արձակած տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

թեմա:
Կրակոցներ Երևանի «Էրեբունի պլազայում» (20)

Ըստ թեմայի

«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել
Ով և երբ է ահազանգել ոստիկանություն «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին
Բռնության որևէ դրսևորում անընդունելի է. Փաշինյանն անդրադարձել է Երևանում հնչած կրակոցներին
թեգերը:
Արամ Սարգսյան, Աշոտ Ահարոնյան, Ռոբերտ Քոչարյան, Ոստիկանություն, ոստիկան, ՀՀ Ոստիկանություն, կրակոց, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն

Գլխավոր թեմաներ