08:23 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կրակոցներ Երևանի «Էրեբունի պլազայում» (20)
54810

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համոզում է «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակողին զենքը վայր դնել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. RadioAurora–ի տեսանյութում լսվում է` ինչպես են բանակցում «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձը և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ է ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբերը։

«Սխալ բան եմ անում անվտանգության առումով, բայց լսիր` ինչ եմ ասում. հիմա իմ մեքենայով գնում ենք իմ սենյակ, որ զրուցենք։ Սա ասում եմ աչքերիդ մեջ նայելով»,–ասում է Սարգսյանը և հարցնում կրակոցներ արձակողի անուն –ազգանունը։

Տղամարդն ասում է, որ ինքը Արթուր Թորոսյանն է և հասկանում է` ինչ է առաջարկում ոստիկանապետի ԺՊ–ն, սակայն նման քայլի դիմելն իր միակ միջոցն է եղել։

«Որտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը». կրակոցներ արձակողն այս հարցն է տվել

Ի պատասխան Սարգսյանը նորից համոզում է տղամարդուն` ասելով, որ երբ մարդիկ նման քայլի են դիմում, ուզում են իրենց ձայնը լսվի, տեղ հասնի։

«Ձեր ձայնը հասել է ՀՀ ոստիկանության պետին։ Հիմա երկուսով գնանք իմ սենյակ ու զրուցենք։ Ես հիմա կյանքս վստահում եմ քեզ, արխային զենքդ վայր դիր»,–ասում է Սարգսյանը։

«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցում է Սարգսյանը

Դրանից հետո տղամարդը զենքը վայր է դնում ու ոստիկանության պետի ԺՊ–ի հետ նրա ծառայողական մեքենայով լքում են տարածքը։
Sputnik Արմենիան արդեն ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է կրակոցներ արձակած տղամարդը նստում Սարգսյանի ծառայողական մեքենան ու հեռանում։

«Էրեբունի պլազայում» այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ րոպեներ առաջ տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ ոստիկանությունը։

Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Եթե միջադեպը մեզ վերաբերի, հայտարարությամբ հանդես կգանք. Վիկտոր Սողոմոնյան

թեմա:
Կրակոցներ Երևանի «Էրեբունի պլազայում» (20)

Ըստ թեմայի

«Էրեբունի պլազայում» պատանդ կա
Ինչ է կատարվում այս պահին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակում. տեսանյութ դեպքի վայրից
Բռնության որևէ դրսևորում անընդունելի է. Փաշինյանն անդրադարձել է Երևանում հնչած կրակոցներին
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ
Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»
թեգերը:
տեսանյութ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Արման Սարգսյան, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն

Գլխավոր թեմաներ