23:40 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (91)
340 0 0

Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` ՍԴ նախագահի հեռախոսային զանգերը գաղտնալսելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Այս պահին ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել  դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (91)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը խոսել է ՀՔԾ այցելելու մասին
Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից
Դատարանը կքննի Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքը
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), խուզարկություն, Հրայր Թովմասյան

Գլխավոր թեմաներ