08:30 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Մխիթիար Հայրապետյանը ԵԽ նախկին պատգամավորին արտահանձնելու և ձերբակալելու հարցը քննարկել է կիպրոսցի գործընկերոջ հետ, հետո խոսել է անձամբ Թեոխարուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ, որին ձերբակալելու և արտահանձնելու համար Ադրբեջանը դիմել է Կիպրոսին։

«Ադրբեջանի իշխանությունը դիմել է Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին: Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից` նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ: Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայրապետյանը։

Նա նշել է, որ նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։

Հիշեցնենք` Թեոխարուսն Արցախ էր այցելել 2018 թվականին։ Նրա հետ Արցախ էին այցելել նաև Կիպրոսի խորհրդարանի մի քանի անդամներ։ Իր համակրանքը հայտնելով Արցախի ժողովրդի հանդեպ՝ Թեոխարուսը պատրաստակամություն էր հայտնել իր գործընկերների համար հասանելի դարձնել Արցախը, որպեսզի նրանք իրենց աշխատանքի ընթացքում կարողանան ճիշտ որոշումներ ընդունել:

Զախարովան մեկնաբանել է Զատուլինի այցը Արցախ

Ըստ թեմայի

Եվրախորհրդարանի պատգամավորներն Արցախ այցելելու իրավունք ունեն. Քարիմ
Ադրբեջանուհուն մեղադրել են հայ ընկերների օգնությամբ Արցախ գաղտնի այցելելու փորձի մեջ
Արցախ այցելելու համար ադրբեջանցիները սպառնացել են սպանել և բռնաբարել. ռուս լրագրող
Ադրբեջանի «սև ցուցակը» կհասցնեմ 1000-ի. ԵԽ պատգամավորն Արցախ է այցելել մեծ խմբով
թեգերը:
Ադրբեջան

Գլխավոր թեմաներ