00:15 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
320 0 0

ՀՀ վարչապետը հիշեցրեց` ինչ է ասել նախկինում, հետո խոսեց բալային համակարգի կարևորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադարձավ 2020թ–ի հունվարից մեկնարկած նոր ՃԵԿ բալային համակարգին։

«Հիշում եք, որ հեղափոխության ժամանակ և դրանից հետո հայտարարել էինք, որ, կներեք այդ բառիս համար, ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ,– ասաց Փաշինյանը,– նախկին համակարգն ի՞նչ էր։ Մենք քաղաքացուն ասում էինք. «Դու պրոբլեմ չունես, տուգանվի՛ր, մի հատ էլ տուգանվի՛ր, էլի տուգանվի՛ր, 100 000 տուգանվի՛ր, 500 000 տուգանվի՛ր, ինչ ուզում ես արա, ինչքան շատ տուգանվես, այնքան մեր օգուտն է»։

Փաշինյանը շեշտեց, որ նոր համակարգով առավելագույն տուգանքը երթևեկության կանոնների խախտման համար սահմանվել է 29 000 դրամ, փոխարենը որոշ խախտումների դիմաց վարորդները զրկվում են տարվա համար հատկացված բալերից։

«Մենք ասել ենք. «Եղբայր, եթե դու մեկ, երկու, երեք տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության համար պրոբլեմ ես ստեղծում, դրա համար մենք քեզ զրկում ենք»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում սպառում է իրեն հատկացված 9 բալը, նշանակում է` նա պոտենցիալ վտանգ է ներկայացնում երթևեկության բոլոր մասնակիցների ու ՀՀ քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։

Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Նշենք, որ վարորդներից շատերը դժգոհ են այս համակարգից: Բողոքողները հիմնականում տաքսու վարորդներն են:

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Ըստ թեմայի

Հանրապետության հրապարակի շատրվանների և այգու դիմաց մեքենաներ կայանել այլևս չի կարելի
Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»
Ղահրամանյան. «Բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն բալային համակարգին անցնելով»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Բալային համակարգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ