15:39 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (979)
39 0 0

ՀՀ վարչապետը պարզաբանել է, թե ինչու չի նշանակում ոստիկանության ու ԱԱԾ–ի ղեկավարներին, որոնք այսօր ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակում են։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԱԱԾ–ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ նշանակելով, ինքն իր որոշումը կայացրել է։

Նա ասաց, որ հիմա այլ թեկնածուներ չի փնտրելու. ինքն իր բաժին որոշումը կայացրել է, և հիմա նրանք օրենքով սահմանված աշխատանքի 6 ամսվա ընթացքում պետք է կայացնեն իրենց բաժին որոշումը։

ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ համակարգերի ու իր միջև, ըստ Փաշինյանի` այսօր կա լիարժեք փոխադարձ վստահություն։ Դա, սակայն, ըստ նրա, չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ներքաշված կլինեն «ինչ–որ երևույթների» մեջ։

«Մենք ոստիկանությունում ու ԱԱԾ–ում մասշտաբային բարեփոխումներ ենք իրականացնում, որոնց արդյունքում և՛ ոստիկանությունը և՛ ԱԱԾ–ն միանշանակ դառնալու են շատ ավելի ուժեղ, շատ ավելի պրոֆեսիոնալ կառույցներ և ժողովրդավարական իրավակարգի հենասյուները»,– ասաց նա։

Ուժեղացված հսկողություն. ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ անձանց. տեսանյութ

Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ երկու պաշտոնակատարներն էլ արդարացրել են իրենց, Փաշինյանը հիշեցրեց.

«ժամկետը դեռ չի լրացել։ Այս պահի դրությամբ, այո՛, արդարացրել են։ Բայց դա չի նշանակում, թե ես ոստիկանության ու ԱԱԾ–ի աշխատանքը համարում եմ անթերի»։

Նշենք, որ ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների պաշտոնակատարների նշանակման 6 ամիսը լրանում է 2020թ.–ի մարտին։ Նրանք այդ պաշտոններում նշանակվել են 2019թ.–ի սեպտեմբերին` փոխարինելով Վալերիյ Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին։

Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (979)

Ըստ թեմայի

ԱԱԾ պետի ԺՊ Մարտիրոսյանը խոստացել է անել առավելագույնը՝ Կուտոյանի գործի բացահայտման համար
Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն
Հովհաննիսյան. «Ինձ համար մշուշոտ է՝ ինչու՞ հիմա ոստիկանությունն օժտվեց այդ գործառույթով»
Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով. Փաշինյան
թեգերը:
Արման Սարգսյան, Ոստիկանություն, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ