08:58 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Վերջին տվյալներով՝ մահացել է 29 մարդ, տուժել են 1466–ը։ Փլատակների տակից հանել են 43 տուժածի։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի կապակցությամբ, որը, վերջին տվյալներով, խլել է 29 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ–ի` Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։

Հիշեցնենք` Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է երեկ`հունվարի 23–ին, ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55), Էլյազիգ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ուժեղ ցնցումներին հաջորդել են ավելի քան 270 հետցնցումները։

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ և լուսանկարներ

Ըստ թեմայի

Խաղաղություն «ժանտախտի ժամանակ», կամ ղազախ փրկարարի հուշերը Սպիտակի երկրաշարժից և հայերից
Ապրիլյան պատերազմ, Սպիտակի երկրաշարժ ու Տիտանիկի կործանում. նահանջ 2020–ից վախենալ պե՞տք է
ԱԻՆ–ը հորդորում է խուճապի չմատնվել Շիրակի մարզում գրանցված երկրաշարժի պատճառով
Հունաստանում 5,0 մագնիտուգով երկրաշարժ է եղել
թեգերը:
ցավակցություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ