08:55 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
286 0 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստին ներկա է լինելու նաև Հենրիկ Հարթենյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն ինչ արդարացում էլ բերի, միևնույնն է, այն ընդունելի չի լինելու ավագանու նույն խմբակցության անդամ Արման Անտոնյանի համար։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անտոնյանը։

Հայտնել էինք, որ Հարթենյանը Facebook-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»: «Քաղաքացիական պայմանագիրը» քննադատել էր Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը:

«Մենք դատապարտում ենք բռնության կոչերն ու նմանատիպ կոչերը։ Հարթենյանը ինքն իր պատճառաբանումն ունի` ինչու է նման քայլի գնացել։ Հուսով եմ` այն արդարացի է, չնայած ինձ համար որևէ արդարացում ընդունելի չէ։ Բռնության կոչեր առհասարակ չպետք է լինեն»,–ասաց Անտոնյանը։

Նրա խոսքով` ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստին, բնականաբար, հրավիրված է նաև Հարթենյանը, և նա ներկա է լինելու նիստին։

Անտոնյանը նշեց, որ նիստից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը», քննադատելով կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, նշել էր, որ անընդունելի են համարում Հարթենյանի պահվածքը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին:

Ավելի ուշ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրեցին, որ դա ոչ թե Հրայր Թովմասյանի դստեր, այլ մեկ այլ օգտատիրոջ էջ է։

Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է» որակել ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը։

ՄԻՊ–ը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է» որակել ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը

Ըստ թեմայի

Հրապարակվել է «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցուցակը. ովքեր են նրանք
«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք
«Իմ քայլը» խմբակցության անդամի պահվածքը կքննվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում
թեգերը:
արտահերթ նիստ, ավագանի, «Իմ քայլը» դաշինք, աղջիկ, Հրայր Թովմասյան

Գլխավոր թեմաներ