01:51 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
538 0 0

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ անհերքելի ապացույցների թեմայով ելույթից հետո սոցցանցերի հայկական տիրույթում սկսել է տարածվել «Հայաստան»համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի հին տեսանյութը: Իսկ հիմնական պատճառը սև գրիչն է։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասաց, որ 2018թ.–ի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։

Թովմասյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը ՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը: Փաշինյանը խոստացավ շատ շուտով ապացույցներ հրապարակել և խնդրեց, որ իրեն չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու համար:

Հաջորդ օրը վարչապետը հրապարակեց գրիչի լուսանկարը` նշելով, որ գրենական պիտույքը Հրայր Թովմասյանինն է, իր մոտ է հայտնվել 2018թ–ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ. ՍԴ ղեկավարը գրիչը տվել է ու հրաժարվել է հետ վերցնել։

Հենց այս տեսանյութն էլ սկսել է տարածվել սոցցանցերում ու հայտնվել խոշորացույցի տակ։ Կադրերում երևում է` ինչպես է Փաշինյանն ինչ–որ բան փնտրում, իսկ Թովմասյանը նրան է մեկնում իր գրիչը։ Ընդ որում` այդ ընթացքում երկուսն էլ ժպտում են և ինչ–որ բան խոսում։

Այս կադրերից դժվար է եզրակացնել, որ նրանց հարաբերություններում լարվածություն կա։

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

Նշենք, որ Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ։

Ըստ թեմայի

Առանց դրական հարցի, բայց կատակներով․ Փաշինյանի ասուլիսի զավեշտալի դրվագները
«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար
թեգերը:
Հրայր Թովմասյան, գրիչ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ