02:48 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
328 0 0

Հայաստանի Հանրապետության նախագահը մի շարք զինվորականների պարգևատրել է Հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի առթիվ մի շարք կոչումներ է շնորհել։

Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին, իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայաստանում 8 աղջկա շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիշեցնենք, որ Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգությունն ապահովելով։

Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է:

Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

Ըստ թեմայի

ՀՀ զինվորական կոչումներն ու ուսադիրները
Փաշինյանը կոչ է անում աղջիկներին զինվորական կրթություն ստանալ
Սարգսյանը զինվորական նոր կոչում է շնորհել ԶՈւ գլխավոր շտաբի պետին
թեգերը:
Արթուր Բաղդասարյան, կոչում, Բանակ, Արմեն Սարգսյան, Նախագահ

Գլխավոր թեմաներ