06:12 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Հայոց բանակը տոնում է իր կազմավորման 28–րդ տարեդարձը։ Սահմանին իրավիճակը կայուն է։  

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է` ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ների նոր խմբաքանակ կստանա առաջիկայում։ Տոնոյանը ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել էր Եռաբլուր` Հայոց բանակի կազմավորման 28–րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ խոնարհելու զոհված զինծառայողների հիշատակին։

«Մեր սպառազինությունն ավելացված է տասնյակ տոկոսներով, և մեր կարողությունները բավականին մեծացել են»,–լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ նախորդ տարի 40 տոկոսից ավել զորամասերում անցել են սննդի մատակարարման նոր ձևաչափի, և պետք է անեն ամեն ինչ, որ այդ ձևաչափով զորամասերի թիվն ավելանա։ Ծրագիրը, ըստ նախարարի, հաջողված է։

Հայոց բանակը 28 տարեկան է

Անդրադառնալով սահմանին տիրող ներկա իրավիճակին` Տոնոյանն ասաց, որ այն կայուն է։

Խոսելով իր ծառայության մասին` նախարարը նշեց, որ առաջին դժվարություններն են հիշվում` նոր ու մի փոքր անհարմար հագուստ, գուլպաներ, կոշիկներ։

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ

Հիշեցնենք, որ հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգությունն ապահովելով։

Ըստ թեմայի

Անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. Դավիթ Տոնոյան
«Հայոց բանակը միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ». Տոնոյան
Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան
թեգերը:
Եռաբլուր պանթեոն, Դավիթ Տոնոյան, տոն, Բանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ