00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

© Sputnik / StringerДед погибшего Дживана Арутюняна, Дживан Арутюнян
Дед погибшего Дживана Арутюняна, Дживан Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում մեկ տարի առաջ կատարված հանցագործության հետևանքով մահացած 21-ամյա երիտասարդի հարազատներին չի բավարարում քննչական մարմնի աշխատանքը: Նրանք համոզված են, որ քննությունն իրական կազմակերպիչներին բացահայտելու քայլեր չի ձեռնարկում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում զինված միջադեպի հետևանքով մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանենց շենքի մուտքի մոտ մեզ դիմավորում է հորաքույրը, ուղեկցում տուն, դեպի հյուրասենյակ ու արագ հեռանում խոհանոց, որտեղ հավաքված են մյուս հարազատները։

Հյուրասենյակում մեզ ընդունում է Ջիվանի պապը` Ջիվան Հարությունյանը, որի անունն էր կրում սպանված թոռնիկը։

© Sputnik / Stringer«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանը
Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին - Sputnik Արմենիա
«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանը

Տան բոլոր անկյուններում 21-ամյա Ջիվանի լուսանկարներն են` անհոգ ժպիտով ու կյանքի ամենավառ գույներով, որոնք ոչնչով չեն համադրվում տանը տիրող համատարած տխրության ու սևազգեստ հարազատների հետ։

Ջիվան պապը նախկին ոստիկան է, փոխգնդապետ։ Տարիներ առաջ եղել է 6-րդ վարչության քննչական բաժնի պետ։ Թերևս դա է պատճառը, որ քրեական գործի մասին հենց նա է որոշում խոսել մեզ հետ։

Пистолет Оса специального назначения - Sputnik Արմենիա
Աբովյանի կրակոցների հետքերով. ձերբակալվածներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդին է

«Էդ օրը Ջիվանն ուշ եկավ քաղաքից (Երևանից), ժամը 20։30-ի կողմերն էր։ Ասեց` քննություն ունի վաղը, պիտի պարապի»,– 2019թ-ի հունվարի 29-ի պատմությունը նա այսպես է սկսում։

Բայց գիշերը` ժամը 1-ին մոտ, ընկերներից ստացած հեռախոսազանգը խախտում է Հարությունյանների տան անդորրը։

«Ես քայլերի ձայն լսեցի, ասացի՝ Ջիվա՛ն, ո՞ւր ես գնում։ Ինձ խաբեց, մտածեց, որ չեմ թողնի։ Ասաց, թե մի հատ իջնեմ մուտքի մոտ, լիցքավորիչ վերցնեմ, գամ։ Ես հավատացի, բայց մի 5-10 րոպեից զանգեցի, չվերցրեց, հետո դարձավ անհասանելի։ Հետո իմացանք, որ ինքը հասել է «Պարտեզի» մոտ 01։05 րոպեին, 3-4 րոպե հետո կրակել են։ Ինքը ո՛չ կռվին էր մասնակցել, ո՛չ տեղյակ էր»,–  պատմում է պապը` փորձելով թաքցնել հուզմունքը։ 

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել էր կենցաղային վեճից, որը ծագել է անվադողերի վերանորոգման կետում Ջիվանի բարեկամ մի քանի երիտասարդների ու կետի աշխատակիցների միջև։

Վերանորոգման կետը, Ջիվան Հարությունյանի խոսքով, պատկանում է Ծառուկյան ընտանիքին։

© Sputnik / Stringer«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանի պապը
Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին - Sputnik Արմենիա
«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանի պապը

«Վերանորոգման կետի աշխատողները վեճի մասին զեկուցել են իրենց շեֆին` Նվեր Ծառուկյանին, թե եկել են, մեզ մոտ վիճել են, կռվել են և այլն։ Նա, փոխանակ կանխելու այդ ամենը, զինել է մի ամբողջ բանդա` 25-30 հոգի, բոլորը՝ հրացաններով ու ատրճանակներով։ Եկել են պարզելու, թե ով է համարձակվել իրենց օբյեկտում վիճել»,– ասաց նա։

Վիճաբանության մյուս կողմն այդ օրը Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում նշելիս է եղել Հայոց բանակի տոնը։ Ջիվան պապի խոսքով` ռեստորանում գտնվողները ենթադրել են, որ վիճաբանությունը կարող է շարունակվել, բայց նաև մտածել են, թե կգան, կխոսեն, կհարթվի։

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հե՞շտ է գիշերը գլուխը դնել բարձին. Շշի Մելոյի բարեկամուհին մեղադրում է Ծառուկյանի որդուն

Մինչդեռ հակառակ կողմը, պապի հավաստմամբ, ռեստորան չի մտել, այլ մուտքի մոտ սպասել է մինչև ներսում գտնվողները դուրս գան։

«Երբ բոլորը միասին դուրս են եկել, սկսել են կրակել, մի մասը` ավտոմեքենաների միջից, մյուս մասն էլ՝ դուրս գալով ավտոմեքենաներից։ Կրակոցների հետևանքով 8 հոգի ստացել են մարմնական ծանր վնասվածք, 1-ը` Արտաշես Գևորգյանը, տեղում մահացել էր։ Ջիվանը գլխից էր վիրավորվել։ Նրան նախ տեղափոխել էին Աբովյանի, ապա` Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ 13 օր կոմայի մեջ պայքարեց, մենք էլ իր հետ»,– պատմեց պապը։

13 օր անց Ջիվան Հարությունյանը դարձավ այդ արյունահեղության երկրորդ զոհը։

«Երբ քննությունը նոր էր սկսվել, ինչ-որ տեղ օբյեկտիվ էր ընթանում։ Կա ոստիկանության գրությունը, որտեղ ասվում է, որ հարձակումը կազմակերպել է Նվեր Ծառուկյանը։ Դրա հիման վրա խուզարկություն են կատարել Ծառուկյանի բնակարանում ու Ծաղկաձորի առանձնատանը»,– ասաց Ջիվան պապն ու դիմեց սենյակի անկյունում նստած թոռնուհուն,- մի հատ 2-րդ հատորը բեր»։

Երիտասարդ աղջիկն անմիջապես բերեց քրեական գործի նյութերի ծանր հատորն ու դրեց սեղանին։ Ջիվան պապը սովոր շարժումով բացեց ծանոթ էջն ու մեզ ներկայացրեց իր խոսքերը հաստատող գրությունը։

© Sputnik / StringerՈստիկանության գրությունը
Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին - Sputnik Արմենիա
Ոստիկանության գրությունը

«Այդ խուզարկություններից անմիջապես հետո Աբովյանի բաժնի պետին ու վարչության պետին ազատեցին աշխատանքից»,–ասաց նա:

Նշենք, որ 2019թ–ի հունվարի 30-ի ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն` ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Վերադառնալով քրեական գործի մասին ընդհատված զրույցին` Ջիվան Հարությունյանը նշեց, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»)։ Այդ օրն այնտեղ հավաքվածներն ու վիրավորված և սպանված երիտասարդներն էլ նրա բարեկամներն են։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

Ջիվանի հարազատները ևս չեն հերքում, որ Մանուկյաններին բարեկամ են, բայց հերքում են դեպքից հետո մամուլում տարածված լուրերը, թե կատարվածը ոչ թե կենցաղային վեճի, այլ միջկլանային շահերի հետևանք էր։

«Ծառուկյան Գագիկի հետ տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Որ ինձ տեսնում էր, քեռի էր ասում»,– ասաց Ջիվան պապը։

© Sputnik / Stringer«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանի պապը
Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին - Sputnik Արմենիա
«Պարտեզում» սպանված Ջիվան Հարությունյանի պապը

Բայց կատարված ողբերգությունը խոր ու անջնջելի հետք է թողել երկու ընտանիքների միջև։

Սպանված երիտասարդի ընտանիքն այսօր մեկ պահանջ ունի պետությունից` գտնել ու պատժել իրենց զավակի սպանության մեղավորներին ու կազմակերպիչներին։ Հատկապես, որ քրեական գործի մի մասն առանձնացվել և ուղարկվել է դատարան, և դրանով Ջիվան Հարությունյանի մահվան հանգամանքները չեն պարզվել։

«Քննության ընթացքում ստացվեց այնպես, որ հարձակվողները չեն մեղավոր, այլ պաշտպանվողները։ Սպանության մասով բացարձակ քննություն չի կատարվել։ Գոնե մնացած մասով քննություն կատարվի, բայց ես դրան չեմ հավատում։ Մեր պահանջն է, որ օբյեկտիվ քննություն լինի»,– ասում է պապն ու նշում, որ պատրաստվում է այդ հարցով դիմել ՀՀ գլխավոր դատախազին ու վարչապետին։

Салют на международном фестивале фейерверков Ростех в Братеевском каскадном парке в Москве - Sputnik Արմենիա
Ծառուկյանի աղջկա հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունն արձանագրություն է կազմել

«Նման դեպքերում մենք տեսել ենք, որ գործի մնացած մասը կասեցնում են, ընթացք չեն տալիս, մնում է արխիվում ու չի բացահայտվում»,– իր տարիների փորձից նման եզրակացություն է անում մեր զրուցակիցը։

Գործից անջատված մասով, Ջիվան Հարությունյանի տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել ավտոնորոգման կետի աշխատակից 3 եղբայրներից միայն 1-ին ու Աբովյանում «Թաթ» մականունով հայտնի Արթուր Վարդանյանին։ Ավտոնորոգման կետի մյուս երկու աշխատակիցները հարցաքննվել են 12 անգամ։ Նրանց ցուցմունքի հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել նաև հակառակ կողմից 5 հոգու։ Գործին կցված նյութերում, Ջիվան Հարությունյանի խոսքով, չկան փաստեր, թե ինչ զենքով է իրականացվել սպանությունը, չնայած այն հանգամանքին, որ 3 հոգու մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։

«Պարտեզ» ռեստորանում 1 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալուց առաջ Sputnik Արմենիան քրեական գործի որոշ հանգամանքների մասին պաշտոնական հարցում էր ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե։ Բայց մինչ հարցմանը պատասխանելը, Քննչական կոմիտեն որոշեց պաշտոնական հաղորդագրություն տարածել։

Ուստի ստիպված ենք մենք էլ չսպասել Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանին ու տուժող կողմի տեսակետը ներկայացնել։

Այդուհանդերձ, նշենք, որ կոմիտեի տարածված հաղորդագրության համաձայն` քրեական գործից անջատված մասով մեղադրանք է առաջադրվել 7 անձի. չորսին`սպանության փորձի, մյուսներին` ապօրինի զենք–զինամթերքի ու խուլիգանության համար։

Քննչական մարմինը հայտնում է նաև, որ քննությամբ պարզել է, որ հունվարի 29-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից երկուսը մահացել են։

© Sputnik / StringerԷջ քրեական գործից
Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին - Sputnik Արմենիա
Էջ քրեական գործից

Բացի այդ, պարզվել է միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք է առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների (որոնք եղբայրներ են) և Աբովյան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

«Շշի Մելոյի» եղբայրը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը որոշում է կայացրել

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, շարունակել խուլիգանական գործողությունները, դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:

2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:00-ի սահմանում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Լրահոս
0