00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»

© Sputnik / Asatur YesayantsДиректор Фонда "Открытого Общества" Армении Лариса Минасян на пресс конференции (29 января 2020). Еревaн
Директор Фонда Открытого Общества Армении Лариса Минасян на пресс конференции (29 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Սորոսի հիմնադրամի մասին նոր սկանդալային հայտարարությունները ստիպել են նրա ներկայացուցիչներին արձագանքել:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» (Սորոսի հիմնադրամ) ղեկավարությունը վաղուց ասուլիս չէր կազմակերպել՝ չնայած մի շարք ակտիվիստների և նախկին իշխանության ներկայացուցիչների քննադատություններին։ Նման ակտիվությանը հիմնականում արձագանքում էին հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ։ Սակայն վերջին մի քանի օրերին հիմնադրամի շուրջ աղմուկը մեծացավ։

Акция протеста против деятельности фонда Сороса в Армении (31 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական «բարտեր». ինչո՞ւ են Հայաստանում Սորոսի կազմակերպություններին ազատել հարկերից

Հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքեց «սորոսականների» մասին հարցին։ Նա հայտարարեց, որ նման ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ չի տա ՀՀ քաղաքացիների հասցեին, և պատասխանատվությունը գցեց նախկին իշխանության ներկայացուցիչների վրա, հենց որոնց օրոք էլ Հայաստանում սկսեցին գործել Ջորջ Սորոսի կազմակերպությունները։ «Եթե Սորոսը սպառնալիք էր, ինչո՞ւ հիմնադրամը չէին փակում»,–ասաց Փաշինյանը լրագրողներին։

Երկու օր անց Սորոսի երևանյան գրասենյակի մամուլի ասուլիս հայտարարվեց, իսկ նախօրեին ձերբակալվեց նույն այդ «սորոսականների» դեմ պայքարող ակտիվիստներից մեկը` ՎԵՏՈ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Շուտով «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում Մալյանին ընկերակցեցին գաղափարական համախոհները` «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներ Կոնստանտին Տեր–Նակալյանն ու Արթուր Դանիելյանը, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ի նախագահ, ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը։ Ավելի ուշ նրանց բոլորին ազատ արձակեցին. զենք և թմրանյութ չհայտնաբերեցին։ Սակայն սկսեցին խոսել ոստիկանության «դիմակներով շոուի» մասին։

Մալյանն ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը կոշտ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել է ճնշում գործադրել ՎԵՏՈ–ի և մյուսների վրա, որպեսզի նրանք չխանգարեն իր «ադրբեջանասեր, տրանսվեստիտամարմնավաճառասիրական» գործունեությանը։

© Sputnik / Asatur Yesayants«Բաց հասարակություն» հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյան
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը» - Sputnik Արմենիա
«Բաց հասարակություն» հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյան

Դատելով ամեն ինչից՝ զայրույթն է ստիպել Սորոսի հայկական հիմնադրամի «մայրիկին» դիմել ԶԼՄ–ներին և հանրությանը։ Լարիսա Մինասյանն այսօր հայտարարեց, որ մինչ օրս իրենք չեն արձագանքել ստին և իրենց հասցեին հնչած մեղադրանքներին՝ այդ արշավը համարելով «ռևանշիստական և հետադիմական ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս»։ Սակայն «լայնածավալ հակաքարոզն ու աննախադեպ տեղեկատվական արշավը» սկսել է մտահոգել Մինասյանին։

«Այն ուղեկցվում է ատելության քարոզով ու հաճախ բռնության անթաքույց կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին և խեղաթյուրում մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը»,–ասաց Մինասյանն ու հերքեց մի շարք դրույթներ, որոնք կիրառվում են հիմնադրամի դեմ, այդ թվում` Մալյանի հայտարարությունները։

Այն է` Սորոսի հայկական հիմնադրամը Ադրբեջանի նկատմամբ խաղաղասիրության միակողմանի քարոզ չի ֆինանսավորել, որևէ կերպ կապված չէ «Սասնա ծռեր» կուսակցության հետ, Հայ առաքելական եկեղեցու դեմ ագիտացիա չի տարել (նույնիսկ մեկ անգամ դրամաշնորհ է հատկացրել), չի ֆինանսավորել Ամուլսարի շահագործման հակառակորդներին, աբորտների, մարմնավաճառության և տրանսգենդերների քարոզը, չի ֆինանսավորել մեծ աղմուկ բարձրացրած «Մել» ֆիլմը և մի շարք այլ սկանդալային գրքեր և ներկայացումներ։

Նրանք կարծես թե նույնիսկ դեմ չեն քննադատությանը, բայց ուզում են, որ այն խելամիտ լինի։ Մինասյանը վստահեցրեց, որ Փաշինյանի հետ չի զրուցել, և այդ տեղեկությունը կեղծ է համարում։

Премьер-министр Никол Пашинян в сопровождении президента ФФА Артура Ванецяна посетил академию футбола (25 марта 2019). Еревaн  - Sputnik Արմենիա
«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

Մինասյանը կոչ արեց ԶԼՄ–ներին չներգրավվել այդ «հակապետական», «հակահայկական» և որ ամենահետաքրքիրն է` «հակահեղափոխական» գործունեությանը։ Նա խոսեց ռազմավարության մասին և որոշեց զերծ մնալ դավադրական թեորիաներից` մեջբերելով միայն Վլադիմիր Վիսոցկուն. «Նա ստրատեգ է, մարտավար, պարզապես մասնագետ» (օրիգինալում` «Он стратег, он даже тактик, словом, спец»,–խմբ.)։

Sputnik Արմենիան հետաքրքրվեց Մինասյանից` իսկ ինչպե՞ս կարելի է լինել իշխանության տարբեր բևեռների հետ` քաղաքացիական և քաղաքական։

Հարցին հայկական հիմնադրամի ղեկավարն ուղիղ չպատասխանեց՝ հայտարարելով, որ հասարակությունը բևեռների բաժանելը բոլոր չարիքների հիմքն է, որ «դա վախ, ատելություն տարածելու և ճակատ ճակատի բախվելու ամենահեշտ ճանապարհն է»։

Գուցե մոռացել է, թե ով է հասարակությանն առաջինը բաժանել «սևերի» և «սպիտակների»։

Ճշգրտող հարցին, թե իշխանության ներսում տարբեր ուժերի բևեռացում կա՞, Սորոսի հայկական հիմնադրամի ղեկավարը նշեց, որ երբեք նման դրսևորումներ չի փնտրել։

«Շատ ուրախ կլինեմ, եթե իշխանության շրջանում լինի որակյալ քաղաքական դիսկուրս տարբեր հարցերի շուրջ, և դա լինի հնարավորինս բաց ու թափանցիկ»,–ասել է նա։

Ազգային ժողովի, կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումների առկայությունը հիմք է տալիս կարծելու, որ նման դիսկուրս տեղի է ունենում։ Ինչ–որ բանի հետ կապված՝ Մինասյանը հիշեց «կուսակցության գլխավոր գիծը»։ Թեև մեզ այդպես էլ չհաջողվեց ըմբռնել Մինասյանի մտքերի ընթացքը։

«Բաց հասարակություն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն իր հերթին շեշտը դրեց ոչ թե բուն իշխանության ներսում առկա փոխհարաբերությունների վրա, այլ պետական մարմիններ և հակառակ ուղղությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անցման թեմային։

© Sputnik / Asatur Yesayants«Բաց հասարակություն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյան
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը» - Sputnik Արմենիա
«Բաց հասարակություն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյան

Վերջին 15 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ պետական պաշտոններ են զբաղեցրել, պատգամավորներ դարձել։ Եվ հակառակը` պետական ոլորտից մարդիկ մասնավոր հատված են տեղափոխվել։

Давид Шахназарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շահնազարյան. «Փաշինյանը սորոսական օտարերկրյա կազմակերպություններին մտցնում է Արցախ»

Նրա խոսքով` քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ երազում են որոշ գաղափարներ իրականացնելու մասին, և երբ հնարավորություն է ստեղծվում որոշումների կայացման դաշտ անցնել, նորմալ է, որ նրանք պետական ծառայության կամ ԱԺ են գնում։

Երկրում արմատական փոփոխությունների ժամանակ նման գործիչների պահանջարկը մեծանում է, և դրանից վախենալ պետք չէ։

Ջորջ Սորոսը ամերիկացի ներդրող բանկիր է, որի անունն ընդգրկված է աշխարհի 30 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Իր գլխավոր առաքելությունը Սորոսը համարում էր փակ տեսակի հասարակությունների փոխարինումը «բաց հասարակություններով» (այդպես էլ կոչվում է նրա հիմնադրամը), որոնք կկարողանան նորմալ փոխգործակցել արևմտյան աշխարհի հետ։ Առաջին հիմնադրամը` Open Society Fund–ը, (OSF) ստեղծվել է 1979 թվականին։

Հայաստանում հիմնադրամը գործում է 1997 թվականից։ Հայաստանում Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հետ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ մեր անցած տարվա հոդվածում։

Լրահոս
0