03:25 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11001

«Ադեկվադի» անդամները պատրաստ են նաև կանխիկ գումար նվիրել ՀՀ նախագահին։ Նրանք նախագահին նամակ գրեցին` հայտնելով, որ ծանրոց ունեն։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել` նավթի տակառներ տանելով նախագահական նստավայր։ Նրանք ասում էին, որ նավթի տակառներն ուզում են նվիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

«Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում։ Ըստ էության, այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին»,–ասաց «Ադեկվադի» ղեկավար Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով` իրենք նավթի տակառները նվիրում են նախագահին, որպեսզի նա հրաժարվի ադրբեջանական գազային և նավթային ենթակառուցվածքների անվտանգությունը սպասարկելուց։ Դանիելյանը հայտնեց, որ պատրաստ են նախագահին փոխհատուցել կանխիկ գումարով կամ էլ նավթամթերքով։

Մալյանն ազատ արձակվեց. նա ասաց` տեղյակ է, թե ինչ է պահանջել Լարիսա Մինասյանը վարչապետից

Նշենք, որ միաբանության անդամները նախագահականի ընդունարանում նամակ գրեցին` տեղեկացնելով, որ նրան ծանրոց ունեն հանձնելու (խմբ.` նկատի ունեն նավթի տակառները)։

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ մեկ ամիս կսպասեն նամակի պատասխանին, որից հետո հանդես կգան նոր ակցիաներով։

Հիշեցնենք` հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Երևանի կենտրոնական փողոցներից բերման էին ենթարկել Արթուր Դանիելյանին։ Նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։

Ըստ թեմայի

Բանակը մեր ընտանիքն է. Արմեն Սարգսյանը շնորհավորել է տոնի առթիվ
ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան
Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
թեգերը:
Ադրբեջան, նավթ, Բողոքի ակցիա, Արմեն Սարգսյան, Նախագահ, «Ադեկվադ» կուսակցություն

Գլխավոր թեմաներ