22:25 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
258 0 0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից վստահեցնում են, որ մարտի վերջից գործարանը կսկսի աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրանցի ներդրողները մինչև մարտի վերջ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ հիմնավորում կմշակեն։

Նրա խոսքով` իրանական գործընկերոջ (Tabriz Petrochemical ընկերության) հետ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ հանդիպման ժամանակ։ Այդ տեխնիկատնտեսական հիմնավորման հիման վրա իրանցիները ՀՀ կառավարության աջակցությամբ կփորձեն միջոցներ ներգրավել գործարանը վերագործարկելու համար։

Իրանական ընկերությունը պատրաստվում է Հայաստանի կառավարության ու «Նաիրիտի» հետ համագործակցության մասին հուշագիր կնքել։ Քանի որ գործարանի գույքը վաճառվում է, «Նաիրիտը» կներկայացնի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը։

Ասատրյանի խոսքով` իրանցիներն արդեն մի քանի ամիս է` հետաքրքրված են գործարանով, այցելել են ու ծանոթացել սարքավորումների վիճակին։ Նա հերքեց այն ենթադրությունը, թե իրանցի գործարարները համագործակցության պատրվակով ուզում են դուրս տանել գործարանի սարքավորումները։

Ըստ Ասատրյանի` դա նրանց պետք չէ. այդ սարքավորումները 30–40 տարեկան են։ Նրանց հետաքրքրում են արտադրության տեխնոլոգիաներն ու մասնագետները։

Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան

«Կոմերցիոն որոշ գաղտնիքներ կան, որոնք չենք կարող բացահայտել։ Բայց պատրաստ ենք նրանց ցույց տալ այն ամենը, ինչը թույլ կտա որոշում կայացնել ու աշխատել այստեղ», – ասաց կառավարիչը։

Թեև նախորդ տարվա ամռանից «Նաիրիտի» գույքն աճուրդի է հանվել, բայց գնորդը պետք է հիմնավորի, որ սարքավորումը չի վերավաճառելու, այլ աշխատելու է դրանով։

«Իրանցիները պետք է մանրամասն ուսումնասիրեն` ինչ վիճակում է արտադրությունը։ Հնարավոր է` այն չափազանց մաշված թվա։ Բայց մենք ցույց կտանք, որ Հայաստանում տեխնոլոգիաներ ու մասնագետներ կան։ Կարող է` դա համոզի նրանց», – ասաց Ասատրյանը։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։

Կառավարությունն ընկերությունից գործարանի ոչ բավարար կառավարման մասին պարզաբանում երբեք չի պահանջել։ Միջպետական բանկի վարկը չի մարվել, ու գործարանը սնանկ է հայտարարվել։ Դրանից հետո ԱՊՀ Միջպետական բանկը գործարանը վերադարձրել է Հայաստանի կառավարությանը։ Ներդրող չգտնելով՝ կառավարությունը որոշել է սնանկության կրկնակի գործընթաց սկսել։

Նշենք, որ կառավարությունում «Նաիրիտի», ինչպես նաև ընդհանուր առմամբ արդյունաբերության հարցերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ թեմայի

Ինստիտուտի փոխարեն հյուրանոց. ո՞վ կհարստանա «Նաիրիտ 2»–ի վաճառքից
Ճակատագրական շաուրման. չինացիները ցանկանում են վերագործարկե՞լ «Նաիրիտը»
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան
թեգերը:
գործարան, Նաիրիտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ