23:43 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
944 0 0

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետը որոշել է պատասխանել խմբագիրների հարցերին։ Հանդիպմանը հրավիրված է նաև վարչապետի կինը։

ԵՐԵՎԱՆ 4 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 5-ին փակ հանդիպում է նախաձեռնել առաջատար թերթերի գլխավոր խմբագրերի հետ։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրավիրված է նաև «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Նշենք, որ այդ լրատվամիջոցի հետ Արթուր Վանեցյանը որոշ խնդիրներ է ունեցել։

Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Վանեցյանը պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, տարբեր թեմաների շուրջ զրուցել նրանց հետ և խոսել  քաղաքական առաջիկա զարգացումների մասին։

Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին

Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

Այլընտրանքը պետք է վերացվի. Փաշինյանը չի հանդուրժի Վանեցյանի ակտիվությունը

թեգերը:
ԶԼՄ, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ