07:58 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները սկզբում թերթից հերքում են պահանջել, հետո միայն որոշել դիմել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քաղաքացիական հայցով հանդես կգան «Հայկական ժամանակի դեմ»։

Հունվարի 12–ին «Հայկական ժամանակը» գրել էր` իրենց ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որն իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

«Ուզում ենք մոտակա օրերին դիմել դատարան` պահանջելով իրենց հրապարակած հոդվածը հերքել։ Մեր պահանջի մյուս մասը դեռ կքննարկենք»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` այժմ հայցն են պատրաստում և ուզում են հնարավորինս շուտ այն ներկայացնել դատարան։

Նշենք, որ Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարություն էին տարածել` ասելով, որ «Հայկական ժամանակում»  հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ...» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկություններ են հրապարակվել, ինչի համար իրենք դիմել են թերթին` հերքում պահանջելով։

Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կունենա թերթերի գլխավոր խմբագրերի հետ

Սակայն «ՀԺ»–ից հայտնել են, որ հերքման մասին դիմումը և դրան կից ներկայացված հերքման տեքստը քննարկման առարկա չեն դարձվում։ Ըստ Վանեցյանի ներկայացուցիչներին ուղարկած գրության` վերջիններիս հերքման տեքստում ու դիմումում նշված չի եղել, թե հրապարակված հոդվածում, կոնկրետ որ արտահայտություններն են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող։ Բացի այդ, ըստ «ՀԺ»–ի` Վանեցյանի ներկայացուցիչներն իրավունք ունեն հերքում պահանջելու, բայց չունեն նման բովանդակությամբ հերքման տեքստ ներկայացնելու իրավասություն։

Հենց այս պատճառով էլ Վանեցյանի ներկայացուցիչները որոշել են քաղաքացիական հայց նախապատրաստել և այն հնարավորինս արագ ներկայացնել դատարան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել էր, թե կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանն իրենց ընտանիքի դեմ դավադրություններ է կազմակերպել:

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

Մարիամ Փաշինյանի գրառումից հետո Վանեցյանը նույնպես գրառում էր կատարել ու հորդորել, որ Մարիամը չմտնի մեծերի անհասկանալի խաղերի մեջ։

Ըստ թեմայի

Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին
«Կարևորություն չունեն այս բանավեճերը». Ավինյանը` Վանեցյան–իշխանություն լարվածության մասին
Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Դատարան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ